Mig News-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի ու Իսրայելի հարաբերություններն օրեցօր վատթարանում են. «Իսրայելը կորցրել է Մերձավոր Արևելքում ունեցած իր հատուկ կարգավիճակը։ Հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան սպառնալիքներից անցում կկատարի գործելուն»։
Թուրքական աղբյուրները նշում են, որ վերջին օրերին Անկարայում լրջորեն քննարկվում է Իսրայելի քաղաքացիների համար անցագրային ռեժիմի ներդրման հարցը։ Եթե դա տեղի ունենա, ապա իսրայելցիները ստիպված կլինեն մուտքի անցագիր ձեռք բերել դեսպանատներում: Մինչդեռ Իսրայել պետության հիմնադրումից ի վեր այդ երկրի քաղաքացիները Թուրքիա մուտք գործելու համար վիզայի կարիք երբեք չեն ունեցել:








































