Saturday, 18 07 2026
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը

Ալիեւի քաղաքական էպիկրիզը՝ նախկին պատգամավորից

Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին (Հաջիեւան), ում ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական նախկին պատվիրակությունների անդամները պետք է հիշեն Ստրասբուրգում բոցաշունչ ելույթներից, սոցիալական ցանցի իր էջում այսպիսի գրառում է կատարել. «Ընկերներս պահանջում են, որ Ադրբեջանը բացի հարեւան երկրների հետ ցամաքային սահմանները: (Թագավարակի դեմ պայքարի պատճառաբանությամբ Ադրբեջանը Ռուսաստանի, Վրաստանի եւ Իրանի հետ սահմանները փակել է 2020թ. մարտին): Միամիտ մարդի՜կ… Մենք, կարծես, Ղարաբաղի հարցը լուծել ենք, բայց չէ՞ որ ունենք Թավրիզի, Երեւանի, Բորչալուի, Դերբենտի խնդիրներ: Ադրբեջանը բաց սաման կարող է ունենալ Թուրքմենստանի եւ Ղազախստանի հետ, դրանք էլ, ցավոք, ցամաքային չեն»:

Սա էպիկրիզ է: Հաջիբեյլին քաղաքականության մեջ է 2000-ական թվականներից, երկու անգամ Միլլի մեջլիսի պատգամավոր է ընտրվել որպես իշխող կուսակցության թեկնածու: Մեկ տասնամյակ նա հանդիսացել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ եւ, բնականաբար, քաջատեղյակ է պաշտոնական Բաքվի արտաքին քաղաքականության ընդհանուր կոնցեպցիային, բացահայտում է այն, ինչից պարզ հետեւում է, որ Իլհամ Ալիեւը տարածքային պահանջներ ունի հարեւան բոլոր երկրների՝ Իրանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի նկատմամբ:

Ղազախստանը եւ Թուրքմենստանը կարող են առժամանակ իրենց հանգիստ զգալ, Ադրբեջանը նրանցից բաժանված է Կասպից ծովի միջազգային ճանաչված ջրային տարածքով: Բայց դա երաշխիք չէ: Վերջին տասնամյակում Ադրբեջանը զգալիորեն արդիականացրել է ռազմածովային ուժերը: Ի դեպ, այդ ծրագրերին զգալի օժանդակություն են ցուցաբերել Միացյալ Նահանգները՝ ադրբեջանական նավատորմը դիտարկելով որպես իրանականին հակակշիռ:

Ուշագրավ է, որ Հաջիբեյլին այդ գրառումն արել է նույն օրը, երբ Իլհամ Ալիեւը ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին եւ հավաստիացրել, որ Ադրբեջանը ոչ միայն հավատարիմ է տարածաշրջանի խաղաղության եւ կայունության օրակարգին, այլեւ ինքն է հանդես գալիս նման նախաձեռնությամբ, իսկ Միլլի մեջլիսի խոսնակ Գաֆարովան ԵԱՀԿ խորհրդարանականներին հորդորել է «ձեռնպահ մնալ երկակի ստանդարտներից եւ չսկսել այնպիսի քննարկումներ, որ կնպաստեն Հայաստանի ոչ կառուցողական հռետորաբանության ծավալմանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում