Monday, 26 02 2024
Ինչ է «ջարդվելու» Շոլցի գլխին
20:40
Ստոլտենբերգը ողջունել է Հունգարիայի կողմից Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հաստատումը
20:30
Հունգարիայի խորհրդարանն ընդունել է երկրի նախագահի հրաժարականը
20:20
Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դիմումը
ՀՀ արտաքին գործերի նախարարը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին
20:00
Իսպանացի հազարավոր ֆերմերներ Մադրիդում բողոքի երթ են անցկացրել
Անկարան նախատեսում է F-16 կործանիչներ ձեռք բերել
19:40
Շոլցը բացառել է «Taurus» հրթիռների մատակարարումը Կիև
Վարչապետը կայացրել է Վազգեն Սարգսյանի 65-ամյակի միջոցառումների անցկացման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու որոշում
19:20
Գուտերեշը կողմ է Ուկրաինայում խաղաղությանը՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և տարածքային ամբողջականության հարգման վրա
19:10
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:00
Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո պլանավորում է Լատվիայում 600 զինվորականի տեղակայել
19:00
Լրատվական-վերլուծական թողարկում
Լավ լուր վարորդների համար. որոշ տուգանքներ կնվազեն
Արփա գետից էլեկտրական եղանակով ձկներ են որսացել
18:53
ՄԱԿ գլխավոր քարտուղարը զգուշացրել է, որ բազմաբևեռ աշխարհը կարող է քաոսի հանգեցնել
ՀՀ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել են ազատությունից զրկված կանանց վերարտադրողական առողջության խնդիրները
18:50
Հունգարիան կարող է Իրանի համար ծառայել որպես «առևտրային դարպաս» դեպի Եվրոպա․ Սիյարտո
Զելենսկու այցը՝ քննություն Փաշինյանի և Ալիևի համար
18:46
Լեհաստանում ավիացիոն վառելիք տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից
«Արմավիր» ՔԿՀ աշխատակցի կոշիկներում հայտնաբերվել են ծխախոտի տուփեր, դրանցում՝ թմրանյութ
Մխիթար Հայրապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
Միրզոյանը կմեկնի Թուրքիա
18:40
Կուլեբան առաջարկել է արգելել Եվրոպայից զինամթերքի արտահանումը ամնենուր, բացի Ուկրաինայից
18:39
Լավրովն ու Չինաստանի ԱԳ նախարարը քննարկել են Ուկրաինայի ճգնաժամը
18:30
Ռաֆահում Իսրայելի գործողությունը խաչ կդնի ՄԱԿ-ի մարդասիրական ջանքերի վրա. Գուտերեշ
18:27
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելի բանակը ներկայացրել է Ռաֆահից խաղաղ բնակիչներին տարհանելու ծրագիր՝ նախքան ցամաքային գործողություն սկսելը
Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի հետ
18:15
ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առանձին երկրներ կարող են զինվորականների ուղարկել Ուկրաինա. Սլովակիայի վարչապետ

Որո՞նք են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը

«Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածով սահմանվում են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը։

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը`

1) առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար.

2) մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն:

Բացի այդ, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացին ազատվում է նաև բուժման կարիք ունենալու, առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված լինելու դեպքում։

Հիմք կարող է դառնալ նաև օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերը․ «․․․Քաղաքացուն տարկետում տրվում է մինչև նրա ծնողների կամ միայնակ ծնողի այլ զավակի 18 տարին լրանալու կամ պարտադիր զինվորական ծառայությունից արձակվելու օրը, իսկ 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում` մինչև երկրորդ երեխայի կամ առնվազն զույգ երեխաների ծննդյան օրը: Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված մյուս դեպքերում քաղաքացուն տարկետում տրվում է մինչև նրա 27 տարին լրանալու օրը: Եթե 27 տարին լրանալու օրվա դրությամբ քաղաքացին չի կորցրել ստացած տարկետման իրավունքը, ապա 27 տարին լրանալու հիման վրա ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից»:

Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը`

1) առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար.

2) մինչև պահեստազորի սպայական կազմ որակավորվելն անցել է պարտադիր զինվորական ծառայություն:

Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացին ազատվում է նաև առողջական խնդիրներ ունենալու հիմքով։

Քաղաքացին կարող է բացառիկ դեպքերում ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից անկախ այլ պետությունում ծառայելու հանգամանքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում