Wednesday, 21 02 2024
Մոսկվան կհանձնի՞ ադրբեջանցի վայրագին Հայաստանին
Միջոցներ են ձեռնարկվում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի և հարակից օբյեկտների ուղղությամբ հնարավոր կրակոցներ արձակելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ
Սիրիական ԶԼՄ-ները հաղորդում են Իսրայելի կողմից Դամասկոսի հրթիռակոծության մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ուղիղ․ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյակին նվիրված միջոցառում
14:30
ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականները մարտին կառավարության շաթդաուն են կանխատեսում
14:15
Ադրբեջանցի բլոգերը պնդում է, որ Մոսկվայում իրեն ձերբակալել են Հայաստանի պահանջով
14:12
Հայտնի է՝ ՀՀ քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածներով է հետախուզվել Զեյնալլին
Լրագրողներին Եռաբլուրում հայհոյած Շահրամանյանի թիկնապահը ձերբակալված է
Օքսֆորդն ավարտածը չի գա, 200 հազ.-ով աշխատի. ինտելեկտուալ պոտենցիալն օգտագործելու մեխանիզմ է պետք
14:00
Ուկրաինայի պատերազմի հետևանքով գերմանական տնտեսությունը առնվազն 200 մլրդ եվրոյի կորուստ է կրել
ՌԴ-ում «Ազատություն» ռադիոկայանը ներառվել է անցանկալի կազմակերպությունների ցանկում
Էրեբունի թանգարանի անկյունը՝ «Էրմիտաժում»
Զեյնալլիի նկատմամբ կա հայտարարված միջպետական հետախուզում. ՆԳՆ
Ամասիայում 25-ամյա երիտասարդը գողացել է «ՎԱԶ-21074»-ի մարտկոցը և նվագարկիչը
Բանտում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիի մայրը դիմել է դատարան
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնել է, որ Իսրայելը հարված է հասցրել Գազայում իրենց ապաստարանին
12:45
Պակիստանի երկու առաջատար կուսակցությունները կոալիցիա կազմելու շուրջ համաձայնություն են ձեռք բերել
Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցին պատերազմի օրերին տարեց հայ տղամարդուն գլխատողներից մեկն է եղել
Գեղարքունիքի բնակիչները փակել են ճանապարհը
12:28
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սուրեն Պապիկյանը ևս մեկնել էլ Փարիզ
Շահրամանյանի թիկնապահը ձերբակալվել է թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով
12:15
Հնդկաստանում դժգոհ ֆերմերները վերսկսում են երթը դեպի Նյու Դելի
Ինչու՞ է Շարլ Միշելն «առաջ ընկել» Երեւանից
«Դեռևս հայտնի չեն Մոսկվայում Զեյնալլիին ձերբակալելու իրական պատճառները». Բյուլբյուլօղլի
ՊԵԿ-ը կնախաձեռնի քննարկումներ այլ պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու վերաբերյալ
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

Երեք հարց տխրադալուկ ընդդիմությանը

Ստեփանակերտում ալիեւյան «հաղթանակի զորահանդեսի» առթիվ քարոզչություն է ծավալվել, որ իրավիճակի «միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է»: Իշխանությունն, անշուշտ, քառասունչորսօրյա պատերազմում պարտության ամբողջական պատասխանատուն է: Դիվանագիտական ձախողումների համար՝ նույնպես: Բայց մի՞թե ինստիտուցիոնալ ընդդիմությունը մեծ հաշվով իշխանության մաս չէ կամ խոսքը միայն Հայաստանի՞ իշխանության մասին է: Իսկ Արցա՞խը:

2018-2020 թվականներին Ստեփանակերտում իշխանություն չի՞ գործել, 2020թ. մարտին նորը չի՞ ձեւավորվել: Սա առաջին, զուտ հռետորական հարցն է:

Քառասունչորսօրյա պատերազմում պարտությունից հետո բոլորի, անգամ հայ «ոզնու» համար էլ պարզ էր, որ Արցախի անկախության կամ Հայաստանի հետ միավորման օրակարգ այլեւս գոյություն չունի:

Նիկոլ Փաշինյանն այդ իրողությունը հրապարակայնացրել է 2022թ. ապրիլին՝ խորհրդարանում հայտարարելով, որ եթե Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցվի, ապա հնարավոր է հասնել միջազգային կոնսոլիդացիայի:

Ինստիտուցիոնալ ընդդիմությունը նրա այդ միտքը ընդունեց, ինչպես ասում են, սրերով: Հարց երկրորդ. այդ դիրքորոշումը կապ ունեցա՞վ Արցախի ԱԺ 2022թ. ապրիլի 14-ի Հայտարարության հետ, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է. « Արցախահայությունը քաջ գիտակցում է խաղաղության գինը: Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, և դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել»:

Հարց երրորդ. Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմությունը համաձա՞յն էր, որ Արցախի Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանին ներկայացնի այսպիսի պահանջ. Պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այս արժեքներով: Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու»:

Երբ նման հարցադրում է արվում , հետեւում է ստանդարտ պատասխան. «Միջազգային հանրությունը եւ Ադրբեջանը Ստեփանակերտին որպես սուբյեկտ չէին ճանաչում, նրանք գործ ունեին եւ ունեն Հայաստանի իշխանության հետ»: Համաձայնենք, բայց Ստեփանակերտը, Արցախի իշխանությունը, քաղաքական դասը Նիկոլ Փաշինյանին ինչու՞ էր զրկում իր անունից բանակցելու իրավունքից, ապալեգիտիմացնում նրա ցանկացած առաջարկություն:

Մենք մեր ներսում կարող ենք ասել եւ միմյանց համոզել, որ Արցախի եւ Հայաստանի իշխանությունները կարող էին ունենալ կամ պետք է ունենային տարաձայնություններ, բայց ո՞վ էր երաշխավորել, որ միջազգային հանրությունը եւ Ադրբեջանն էլ պիտի հավատ ընծայեին դրան եւ իրավիճակը չդիտարկեին այն տեսանկյունից, որ հենց Նիկոլ Փաշինյանն է ռադիկալացնում Ստեփանակերտի դիրքորոշումը, որպեսզի բանակցություններում այդ գործոնը ծառայեցնի հայկական կողմի շահերին:

Կա նաեւ այլ հանգամանք. միջազգային հանրությունը, այո, Փաշինյանին էր ճանաչում եւ ճանաչում է որպես լեգիտիմ բանակցող: Բայց ի՞նչ կարծիք պիտի ունենար միջնորդը կամ հենց Իլհամ Ալիեւը Նիկոլ Փաշինյանի բանակցունակության եւ նրա քաղաքական հեղինակության մասին, եթե Արցախի կարգավիճակի հարցում նա մի բան էր ասում, Ստեփանակերտը՝ տրամագծորեն հակառակը պնդում:

Բանակցությունների արդյունքում ենթադրաբար ձեռք բերված որեւէ համաձայնություն ինչպե՞ս պիտի իրականացվեր, եթե Արցախի Ազգային ժողովը հայտարարում էր, որ միակ ընդունելի տարբերակը անկախությունն է, իսկ եթե՝ ոչ, ապա խախտվում է նաեւ իր հողում ապրելու՝ արցախահայության իրավունքը: Սա պարզ ուղերձ չէ՞ր, որ Արցախի քաղաքական վերնախավը բռնատեղահանության սպառնալիքը չի բացառում, բայց անգամ դրան է պատրաստ, եթե չի իրացվում անպատճառ անկախությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում