Բրիտանացի գիտնականները ստեղծել են տեսախցիկ, որը թույլ է տալիս պարզել՝ արդյոք մարդը ստո՞ւմ է, թե՞ ոչ: Բրեդֆորդի համալսարանի գիտնականները մշակել են մի բարդ սարք, որի ժամանակ օգտագործվել է սովորական տեսախցիկ և ջերմային սենսորային սարք: Որոշակի ալգորիթմների օգտագործումից հետո համակարգը 70% ճշգրտությամբ հաջողությամբ պարզում է՝ արդյոք մարդը ստո՞ւմ է, թե՞ ոչ: Պրոֆեսոր Նասան Ուղայլի կարծիքով` ճշգրտությունը կազմում է 90%:
Սարքը ֆիքսում է մարդու դեմքի մկանների շարժն ու մաշկի տակի արյան շրջանառությունը և ըստ դրա որոշում՝ արդյո՞ք մարդը ստում է: Սարքը փորձարկվել է կամավորների օգնությամբ: Արդեն այս տարի այն կարող է հայտնվել բրիտանական օդանավակայաններում, որտեղ դրանք կտեղադրվեն փորձը շարունակելու համար: Մասնագետները նշում են, որ հետագայում սարքը կարող է օգտակար լինել հատուկ ծառայությունների համար:








































