The Beatles խմբի անդամ Փոլ Մաքարթնին ստացել է 2012 թ. բարեգործ տիտղոսը: Այսպիսի որոշում է կայացրել ԱՄՆ արվեստի և գիտության ազգային ակադեմիայի բարեգործական բաժինը` MusiCares-ը: Հանձնաժողովը որոշել է, որ Մաքարթնին մեծածավալ բարեգործական աշխատանքի և ստեղծագործական գործունեության համար արժանի է այս տիտղոսին:
«Յուրահատուկ տաղանդը, նվիրվածությունը գործին և անմիջականությունը, որը նա ներդնում է իր նախագծերի և ելույթների մեջ, հավասարը չունեն, սակայն դա չի զիջում այն առատաձեռնությանն ու ներդրումներին, որոնք ուղղվում են տարբեր բարեգործական նպատակների»,- ասվում է Ակադեմիայի հայտարրության մեջ:
Այս մրցանակի շնորհման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու 2012 թ. փետրվարի 10-ին Լոս Անջելեսում:









































