Friday, 24 07 2026
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ

Որքա՞ն «կշեղվի» պետքարտուղար Բլինքենը Կովկասից

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը դարձյալ մեկնել է Իսրայել: Միացյալ Նահանգները Գազայի պատերազմի բռնկումից ի վեր իտենսիվ կերպով ներգրավված է իրադարձություններին, իսկ պետքարտուղար Բլինքենը արդեն երկրորդ այցն է կատարում Իսրայել եւ ռեգիոն:

Այս հանգամանքը հատկանշական հայացքի տեղիք է Կովկասից, եւ ոչ միայն ռեգիոնալ փոխկապակցվածության եւ փոխազդեցության հանգամանքների տեսանկյունից, այլ նաեւ անմիջականորեն Հայաստան-Ադրբեջան գործընթացի: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչները մի քանի անգամ հայտարարել են, որ այդ գործընթացը, խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատանքը եւ համաձայնության հասնելը պետքարտուղար Բլինքենի համար նաեւ անձնական ներգրավվածության հարց է, այլ կերպ ասած՝ աննձնական նպատակադրում:

Հազիվ թե այդ հայտարարություններն ունենան լոկ քարոզչական նշանակություն, քանի որ դրանով բարձրացվում է նաեւ պետքարտուղարի պատասխանատվության հարցը եւ խաղաղության գործընթացում անարդյունավետությունն ու անհաջողությունը փաստացի կդիտվի պետքարտուղարի անձնական անհաջողություն կամ անարդյունավետություն:

Ըստ այդմ, պետքարտուղարության ներկայացուցիչների այդօրինակ հայտարարությունների նպատակը քարոզչությունը չէ, այլ իրապես արձանագրումը, որ անձամբ հենց Էնթոնի Բլինքենը կովկասյան այս հարցում շատ բան է դրել «սեղանի վրա»:

Ահա այդ առումով էլ առաջանում է հարցը, թե մերձավորարեւելյան թեժ իրավիճակում նրա ինտենսիվ ներգրավվածությունը որքանով կհանգեցնի Հայաստան-Ադրբեջան գործընթացի հանդեպ ուշադրության եւ ինտենսիվության նվազման, հատկապես հաշվի առնելով այն, որ վաշինգտոնյան գործընթացն այդ առումով վերջին ամիսների թերեւս ամենատարողունակն էր երկու՝ քառօրյա եւ եռօրյա բանակցային աննախադեպ փուլերի դրսեւորումով:

Անշուշտ, պետքարտուղար Բլինքենն անձամբ չէ, որ զբաղվել կամ զբաղվում է բուն այդ աշխատանքով, իսկ ԱՄՆ պետքարտուղարությունը թերեւս չունի միաժամանակ տարբեր առանցքային միջազգային խնդիրներով զբաղվելու ռեսուրսային սղություն:

Այդուհանդերձ, հաշվի առնելով պետքարտուղարի անձնական գործոնի շեշտադրման հանգամանքը, հարցը ներկայիս փուլում դառնում է թերեւս արդիական, թե Մերձավոր Արեւելքը Էնթոնի Բլինքենի որքա՞ն ուշադրոություն կխլի Հայաստան-Ադրբեջան գործընթացից:

Տվյալ պարագայում հարցն այն է, որ այդ ուշադրության էական նվազումը կենթադրի գործընթացում ուժերի հարաբերակցության փոփոխության: խոսքը ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ խաղաղության գործընթացի մոդերատորության համար մրցակցող եւ դիմակայող ուժերի միջեւ հարաբերության մասին է, ընդ որում թե բավականին բաց, թե նրբորեն հեռվից խաղացող ուժերի, ինչը կարող է բերել Կովկասում բրիտանա-ռուսական մրցակցության լատենտ ազդեցության գերակայության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում