RIA-Novosti գործակալության տնտեսական վերլուծաբանները, հենվելով եվրոպական վիճակագրական տարբեր կազմակերպությունների ներկայացրած տվյալների վրա, պարզել են, որ նվազագույն աշխատավարձի մեծությամբ առաջին հորիզոնականումԼյուքսեմբուրգն է, որտեղ այն կազմում է $2,513: Եվրոպական գաճաճ այդ պետությանըհետևում են Իռլանդիան` $2,090 և Բելգիան` $2,064:
Եվրամիության երկրները զբաղեցնում են կազմված աղյուսակի վերին մասը, մինչդեռ ԱՊՀ անդամ եվրոպական երկրները` ստորին: Ամենաստորինհորիզոնականում Հայաստանն է, որտեղ նվազագույն աշխատավարձը կազմում է $86.8։ Նրան նախորդում են Մոլդովան` $ 95.4 և Ադրբեջանը` $108.1:








































