Tuesday, 21 07 2026
23:40
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Ինչի՞ մասին էր Շահրամանյանի հարցազրույցն ու որն է կանգնած գերխնդիրը

Ինչի՞ մասին էր Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հարցազրույցը Արցախի հանրային հեռուստաընկերությանը: Այդ հարցին պատասխան գտնելը բարդ է, կամ պատասխանն այն է, որ այդ հարցազրույցը ոչ մի բանի մասին էր:

Իհարկե Արցախի նախագահը խոսեց մեկ ժամից ավելի, բայց հարցերին նրա տված պատասխաններում թերեւս չկար մի բան, որն առանձնապես նոր լույսի ներքո էր մատուցում Արցախում եւ Արցախի շուրջ կատարվածը:
Այստեղ սակայն կա առանցքային մի խնդիր:

Ընդհանրապես, որքանո՞վ է իրատեսական, որ այդ հարցերի պատասխանները հնարավոր է ստանալ այսօր, երբ դեռ պարզ չեն ընդհուպ 44-օրյա, եւ անգամ ապրիլյան քառօրյա, ու շատ այլ առանցքային ու բախտորոշ իրադարձությունների վերաբերյալ հարցեր: Ընդ որում, ամենեւին ոչ լոկ իրավական, այլ թեկուզ քաղաքական բնույթի հարցեր:

Հայաստանի ու Արցախի վերջին երեք տասնամյակի պատմությունը հարցերի մի անվերջ շարան է, որոնց մեծ մասը առ այսօր չունի համապարփակ պատասխան, իսկ ձեւավորված եւ ձեւակերպված պատասխաններն էլ իրենց հերթին առաջացնում են նոր ու բարդ հարցեր: Հանրություններն անշուշտ շարունակում են փնտրել այդ հարցերի պատասխանները, ինչ որ եզրահանգումների գալ ստացածի, կամ կռահածի հիմքով, սակայն պետք է արձանագրել թերեւս մի ելակետային հանգամանք. առաջ շարժվելու համար մեզ անշուշտ պետք են այդ պատասխանները, սակայն, պետք է նաեւ նկատի ունենալ, որ մենք երբեք չենք ստանա դրանց՝ մեզ բավարարող ծավալը, տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով:

Եվ ուրեմն, առաջ շարժվելու խնդիրները մեզանից պահանջելով դաս քաղել մոտ ու հեռու անցյալում կատարվածից, պահանջում են նաեւ շարժվելու կամա, թե ակամա «պայման» չդարձնել պատասխաններ ստանալու հանգամանքը:

Առավել եւս, որ այսօր մեր բոլորի առաջ կա գերխնդիր՝ Հայաստանի հանրապետության անվտանգոության ու տարածքային ամբողջության պաշտպանությանը զուգահեռ: Այդ գերխնդիրը արցախցիների մարդասիրական կարիքների, սոցիալ-հոգեբանական աջակցության ապահովման, եւ դրան զուգահեռ նաեւ իրավունքի միջազգայնացման հարցն է:

Ընդ որում, գերխնդիր նաեւ այն իմաստով, որ Բաքուն փորձելու է այդ հարցի սպասարկման եւ լուծման ուղղված ցանկացած գործողություն կապակցել Հայաստանի պաշտոնական քաղաքականությանը եւ դարձնել Հայաստանի հանդեպ պահանջների լրացուցիչ հիմք, այլ կերպ ասած՝ փորձնել վերադարձնել «բումերանգով»: Այսօր հրամայական է աշխատել այդ գերխնդրի եւ դրանից ճյուղավորվող անելիքների առնչվող հարցերի պատասխանները գտնելու, մշակելու, ձեւակերպելու ուղղությամբ:

Կրկնեմ, երեկ, շաբաթներ, ամիսներ, տարիներ եւ տասնամյակներ առաջ կատարվածի վերաբերյալ պատասխանների փնտրտուքը հասարակությունների նույնիսկ բնական արձագանք է պատմությանն ու դրա ընթացքին, բայց կարեւորագույն հարց է եւ այն, որ վաղը անցյալին առնչվող ավելի քիչ անպատասխան հարցեր ունենալու համար, հանրությունները թերեւս պետք է կարողանան լուծել ներկային ու ապագային առնչվող աշխատանքային գերխնդիրների եւ խնդիրների սպասարկման եւ լուծման համար անհրաժեշտ պատասխաններ ստանալու մեխանիզմի հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում