Կառավարության վաղվա նիստում Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը 2011 թվականի ինն ամսում կհատկացվի 3 մլն դրամ՝ բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին» հոդվածով:
Հայաuտանի Հանրապետության բնապահպանության նախարարին հատկացված գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա կտրամադրվի Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնին:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների անհրաժեշտություն չի առաջանում:










































