Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

ՌԴ միգրացիոն օրենսդրության նոր փոփոխություններն ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 26-ից

ՌԴ միգրացիոն օրենսդրության նոր փոփոխություններն ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 26-ից․ այդ փոփոխությունների համաձայն՝ միգրանտը կարող է “Госуслуги” կայքի միջոցով միգրացիոն հաշվառման կանգնել:

Այս մասին տեղեկացրեց Հայկական Կարիտասի «Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև աշխատանքային միգրացիայի հարցերով մասնագիտացած հասարակական կազմակերպությունների անդրազգային ցանցի միավորում» ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը՝ նշելով, որ այժմ միգրանտը և նրա կողմից վարձակալած բնակարանի սեփականատերը պետք է գրանցված լինեն Госуслуги կայքում, այնուհետև՝ բնակարանը վարձելուց հետո, միգրանտը կայքի իր էջում պետք է ներբեռնի վարձակալության պայմանագիրը, որը 3-օրյա ժամկետում պետք է հաստատի բնակարանի սեփականատերը, ինչից հետո միգրանտը կհամարվի հաշվառված վարձակալած բնակարանի հասցեում։ Եթե բնակարանի սեփականատերը չհաստատի, հաշվառում չի իրականացվի:

«Այդ դեպքում պատասխանատվություն կկրի միայն միգրանտը՝ մուտքի արգելքի տեսքով: Նախկինում 7-օրյա ժամկետում միգրանտին չհաշվառելու համար բնակարանի սեփականատերը ենթարկվում էր վարչական պատասխանատվության, այժմ միայն միգրանտն է ենթարկվելու պատասխանատվության»,- մանրամասնել է Բեժանյանը:

«Госуслуги կայքում գրանցվելու համար միգրանտը պետք է ունենա հարկ վճարողի նույնականացման համար (ՀՎՆՀ)։ Սակայն այստեղ էլ դժվարություններ են առաջանում օրենքում առկա բացերի պատճառով․ ՀՎՆՀ ստանալու համար միգրանտը պետք է ունենա միգրացիոն հաշվառում, և առաջին անգամ ՌԴ մեկնող աշխատանքային միգրանտը, որը չունի ՀՀՆՀ, շատ դժվար իրավիճակում է հայտնվում։ Առաջին անգամ ՌԴ մեկնող միգրանտը, որպեսզի միգրացիոն հաշվառման կանգնի, պետք է ունենա ՀՀՆՀ, իսկ որպեսզի ունենա ՀՀՆՀ, պետք է արդեն իսկ միգրացիոն հաշվառման կանգնած լինի:

Բեժանյանը պարզաբանել է, որ այսպիսի դեպքի համար առաջարկում են, որ բնակարանի սեփականատերը իր էջով ուղարկի վարձակալության պայմանագիրը, ապա եռօրյա ժամկետում այն հաստատի, որպեսզի միգրանտը կարողանա կանգնել միգրացիոն հաշվառման և ձեռք բերի ՀՎՆՀ, իսկ արդեն հաշվառման երկարացման համար իր էջը բացի Госуслуги կայքում:

«Սակայն, եթե տանտերը հրաժարվի վերը նշված գործողություններն իրականացնելուց, ապա նա որևէ պատասխանատվություն չի կրի, իսկ միգրանտը կհամարվի անօրինական և կստանա մուտքի արգելք»,-նշում է Տաթևիկ Բեժանյանը՝ հավելելով, որ հաջորդ խնդիրը նրանում է, որ, չնայած օրենքն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 26-ից, բայց Госуслуги կայքում միգրացիոն հաշվառման կանգնելու ձևաթուղթը առկա չէ: Պատկան մարմինները նշում են, որ այն մշակման փուլում է ու, հավանաբար, պատրաստ կլինի դեկտեմբերի 1-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում