Դեպի Եվրոպա Հայաստանի գնալը մի փոքր չափազանցված է։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը։
Քաղաքագետի խոսքով՝ Քանի դեռ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չի հայտարարվում, ԵՄ հետ համագործակցության ընթացքը սահմանափակ է. «Երկարատև պատերազմը հօգուտ Ադրբեջանի չի լինի։ Բաքուն հասկացել է՝ էթնիկ զտումից հետո Արևմուտքի կարծիքը իր օգտին չէ. նրան պետք է ընդդեմ ՀՀ-ի ճնշման գործիքներ ստեղծել։ ԵՄ-ում Հայաստանը դիտարկում են ռուսական ճամբարի դիսիդենտ, որը փորձում է տարբերվել. գնահատում են՝ «շնից մազ պոկելն էլ է խեր»»։







































