Մերձավոր Արևելքը այսօր կանգնած է մեծ պատերազմի շեմին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Պետրոսյանի խոսքով՝ աշխարհակարգի փոփոխության պրոցեսը հասել է ամենապայթյունավտանգ տարածաշրջանին.«Իսրայելը փորձում է թուլացնել իր թիվ մեկ հակառակորդի՝ Իրանի դիրքերը. «Մոսկվայից ու Պեկինից Իրանին լուրջ աջակցություն դեռևս չի երևում։ «ՀԱՄԱՍ»-ի հարձակման թիրախը սխալ էր, Իսրայելը արագ աջակցություն ստացավ։ Իսրայելական հետախուզությունն է դրդել «ՀԱՄԱՍ»-ին նման թիրախով գործել։ «Նոր դարում» Թուրքիան նոր գլոբալ հավակնություններ ունի։ Թուրքիան մի կողմ է քաշվել՝ թողնելով տարածաշրջանային գործընկերները միմյանց միջև հարցերը պարզեն։ Թուրքիան եղել է «ՀԱՄԱՍ»-ի հովանավորներից մեկը։«ՀԱՄԱՍ»-Թուրքիա կապը շատ ուժեղ է. բայց այս պահին այդ գործիքը Անկարային պետք չէ»։









































