ՏՏ ոլորտում ունենք 30 հազար աշխատող, բայց դա բավարար չէ, մարդուժի խնդիր ունենք։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր և նախագահ, Synopsys Armenia ընկերության նախագահ, դոկտոր Երվանդ Զորյանը։
Զորյանի խոսքով՝ ամենակարևորը կիբերանվտանգությունն է. «Հայաստանը չունի այլ ճանապարհ, քան ՏՏ ոլորտի զարգացումը. այս ոլորտում միակ խնդիրը մարդուժն է։ ՀՀ կառավարությունը հասկանում է՝ ամենամեծ ապագա ունեցող ոլորտը ՏՏ ոլորտն է։ Հայաստանը պետք է հզորացնի ՏՏ ոլորտը, դա միայն կարող է հաղթել ադրբեջանական նավթին»։









































