Իրավիճակը շատ լարված է. այս կարգի լարվածություն Իսրայելի մեջ չեմ հիշում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Իսրայելի «ՆԱԻՐԻ» միութեան անդամ Սերոբ Անդրեասյանը։
Անդրեասյանի խոսքով՝ Իսրայելի ամբողջ բնակչությունը, 150 պետության քաղաքացիներ, որոնք ապրում են Իսրայելում, բոլորը շոկի մեջ են. «Իսրայելը մեկ սկզբուքն ունի՝ սկզբից վերացնում է խնդիրները, հետո պատասխան տալիս։ Պատերազմը շատ բան կփոխի Իսրայելում։ Պատերազմը շատ բան կփոխի, խաղաքարտեր են բացվում։ Իսրայելը կհաղթի. Մեծ եղբայրը կանգնած է ու կկանգնի կողքին մինչև վերջ»։ Անդրեասյան նշեց, որ ամեն ինչ արվում է, որ այս պատերազմից հայ համայնքը քիչ վնասներով դուրս գա. «Այս պահի դրությամբ Իսրայելում հայերի շրջանում զոհեր չունենք»։