Saturday, 04 07 2026
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել

Խաղաղությունը նույնպես «զուգապար» է, բատոնո Միշա

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրապարակային դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և զգուշացրել, որ Վլադիմիր Պուտինը ձեռքի տակ ունեցած բոլոր միջոցներով, այդ թվում՝ «ներքին անկարգությունների և ռազմական գործողությունների խրախուսմամբ,, փորձելու է նրան ,,տապալել,,: Նա համարում է, որ Փաշինյանը ժողովրդավարական ընտրություններով է իշխանության եկել, իսկ դա Պուտինի ընկալմամբ ,,գունավոր հեղափոխություն է,, և՝ անհանդուրժելի: Ի՞նչն է դրդել Վրաստանի նախկին նախագահին՝ հանդես գալու Հայաստանի վարչապետին ուղղված բաց նամակով՝ չփորձենք խորանալ: Գոնե ընդհանուր գծերով գնահատական հնչեցնելու համար տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների ավելի ուշադիր դիտարկման անհրաժեշտություն կա:

Մի հանգամանք, այնուամենայնիվ,  բավական ցցուն է, որպեսզի չնկատելու տրվի: Խոսքը վերաբերում է «ռազմական գործողություններ խրախուսելու միջոցով Փաշինյանին տապալելու»՝ ըստ Սաակաշվիլիի, Պուտինի «ձեռքի տակ եղած միջոցի» հիշատակմանը: Արցախի և Հայաստանի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ին ռազմական գործողություններ Ադրբեջանն է սկսել: Քառասունչորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանը երկու անգամ՝ 2021թ. մայիսին և  2022-ի սեպտեմբերին ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք, գրավել և առայսօր բռնազավթման տակ է պահում 150 քկմ. հայկական տարածք: Այդ ամենը տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի ուղղակի հրամանով, նա է այդ երկրի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը: Սաակաշվիլին Հայաստանի վարչապետին հորդորում է անհապաղ խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ:

Բատոնո Միշան և Իլհամ Ալիևը իշխանության են եկել գրեթե միաժամանակ: և հենց այդ ժամանակահատվածում է ձևավորվել վրաց-ադրբեջանա-թուրքական եռյակ համագործակցությունը նաև ռազմական ոլորտում: Սաակաշվիլին Ալիևին համարում է անձնական բարեկամ, խոստովանությունները փոխադարձ էին: և եթե Վրաստանի նախկին նախագահը համարում է, որ տարածաշրջանի երեք երկրների անկախության, ինքնիշխանության, տնտեսական զարգացման և ինտեգրման երաշխիքը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրն է, ապա, ըստ տրամաբանության, պետք  է առաջնորդվի «տանգոն միայնակ չեն պարում» սկզբունքով: Խաղաղության կարող է հաստատվել, երբ այն ցանկանում են երկու կողմերը:

Երեկ Եվրախորհրդարանի լիագումար նիստում Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ պատրաստակամ է մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել՝ միջազգային իրավունքի սկզբունքների և հանրաճանաչ նորմերի հիման վրա: Այսօր հայտնի է դարձել, որ Թուրքիան և Ադրբեջանը հոկտեմբերի 23-25-ին Բաքվում, Արցախի բռնազավթած տարածքներում և Նախիջևանում համատեղ զորավարժություններ կանցկացնեն՝ ներգրավելով մարտական ավիացիա և հրթիռա-հրետանային զորքեր: Նախօրեին Ադրբեջանում ավարտվել են հատուկ նշանակության զորամիավորման մարտական զորավարժությունները: Այս ամենը տեղի է ունենում Բրյուսելում  Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու դիվանագիտական ջանքերի համապատկերին:

Չի՞ հետևում, որ Ադրբեջանը մինչև տարեվերջ կամ առհասարակ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու նպատակ չունի: Վրաստանի նախկին նախագահը փորձառու քաղաքական գործիչ է և բացառված է, որ նա Իլհամ Ալիևի իրական մտադրությունները չի կռահում կամ գոնե պատկերացնում: Այդ դեպքում ինչու՞ նա չի դիմել նաև Ադրբեջանի նախագահին: Չէ՞ որ ,,ռազմական գործողությունների խրախուսումը,, նույնպես մենապար չէ, պետք է լինի նաև «խրախուսվող»: Ըստ Սաակաշվիլիի, ու՞մ կարող է Պուտինը «խրախուսել»՝ այդ կերպ Փաշինյանին «տապալելու համար»: Հարավային Կովկասում կա՞ երկրորդ պետական գործիչ, ով կարող է «խրախուսվել Պուտինից» և  Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսել: Կարծես թե՝ ոչ: (Հակառակ դեպքում մնում է ենթադրել, որ Սաակաշվիլին Հայաստանի վարչապետին փորձում է կանխատրամադրել վրացի պաշտոնակցի դեմ, իսկ դա արդեն նենգամտություն կլինի, ինչին դժվար է հավատալ):

Այսպիսով, Միխեիլ Սաակաշվիլիի «մեդալի» հակառակ կողմը պետք է լիներ կամ լինի նրա բաց նամակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հորդորով, որ «չխրախուսվի ռազմական գործողությունների պուտինյան խրախուսումներով» և Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրի՝ հիմնվելով բացառապես միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի վրա: Կանի՞ նման քայլ Վրաստանի նախկին նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում