Tuesday, 23 06 2026
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին

Ամեն ինչ պետք է անել՝ արցախյան գենոֆոնդը պահպանելու համար․ Արսեն Ղազարյան

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության և նրանց ինտեգրացիայի հարցերն էին ընդգրկված Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի՝ հոկտեմբերի 12-ին կայացած նիստի օրակարգում։ Օրեր առաջ ՀԱԳՄ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ իր անդամներին, Միությունից դուրս բոլոր հայաստանյան և սփյուռքահայ գործարարներին, ինչպես նաև արտասահմանյան գործընկեր կազմակերպություններին կոչ անելով գործուն մասնակցություն ունենալ Արցախին պատուհասած արհավիրքի հետևանքների վերացման, բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների կենսական կարիքների բավարարման գործընթացին։ Նիստի մասնակիցները նախ ներկայացրեցին, թե իրենց ընկերություններն ինչ ուղղություններով ու ծավալներով են օժանդակություն ցուցաբերել, այդ թվում՝ սննդի ու կենցաղային միջոցների, հագուստի, կեցավայրի, աշխատատեղերի ապահովում։ Շնորհակալություն հայտնելով ձեռնարկված միջոցառումների համար՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հատկապես առաջնային խնդիրներից մեկը համարեց բռնի տեղահանվածներին աշխատանքով ապահովումը, որը, նրա խոսքով, արցախահայության՝ Հայաստանում ինտեգրվելու և հաստատվելու կարեւոր գրավականն է։ «Մենք չենք կարող թույլ տալ անցյալ դարի 90-ականների սխալը, երբ Ադրբեջանից եկած փախստականների զգալի մասը հեռացավ Հայաստանից։ Ամեն ինչ պետք է անել, որ արցախյան գենոֆոնդը պահպանվի, չփոշիանա»,-նշեց ՀԱԳՄ նախագահը։ Խորհրդի անդամները ներկայացրին իրենց մոտեցումները, դիտարկումները, հանդես եկան առաջարկներով։

Նպատակահարմար գտնվեց ամբողջացնել ինչպես տեղահանվածների կադրային շտեմարանը, այնպես էլ Միության անդամ ընկերությունների թափուր աշխատատեղերի ու մասնագիտական կարիքների ցանկը՝ հնարավորինս արագացնելով մարդկանց զբաղվածությամբ ապահովումը։ Կարդացեք նաև «Մեղավոր եք, ախպեր, քաջություն ունեցեք, հելեք աշխարհի առաջ կանգնեք՝ բոլորով, ասեք». Սեյրան Օհանյանի եւ Արսեն Ղազարյանի վեճը Եռաբլուրում 16:49 21.09.2023 «ՏՀԶԿ վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կազմակերպության անդամ երկրներում կոռուպցիոն դեպքերի 68 տոկոսը գնումների ոլորտում են արձանագրվում» 09:50 31.08.2023 Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները միասնական հարթակ են ձևավորում 14:28 22.03.2023 Առաջարկվեց մեխանիզմներ մշակել նյութական, սոցիալական, կեցավայրով ապահովման, մասնագիտական վերապատրաստման աշխատանքները համակարգված կազմակերպելու նպատակով։ Հնչեցին գյուղական համայնքներում տեղահանվածների համար ամբողջական բնակավայրեր ձևավորելու ծրագիր մշակելու և իրականացնելու, մարզերում կիսակառույց շենքերի շինարարությունն ավարտելու ու արցախցիներին տրամադրելու, աջակցության աշխատանքները համակարգող խմբի ստեղծման և այլ առաջարկներ։

Նպատակահարմար գտնվեց պարբերական հանդիպումներ կազմակերպել Արցախից տեղահանված ձեռներեցների հետ՝ համատեղ գործարար ծրագրեր կազմելու և իրականացնելու համար։ Նիստում աշխատանքային խմբին հանձնարարվեց կարճ ժամկետներում ամբողջացնել հնչած առաջարկները, անհրաժեշտության դեպքում կազմել ճանապարհային քարտեզ։ Որոշվեց քննարկում ունենալ նաև գործադիր իշխանության պատկան կառույցների հետ՝ հրատապ կարիքների գնահատման, իրականացվելիք ծրագրերի համակարգման նպատակով։ Միության խորհրդի նիստին ներկա էր ու արցախահայ գործարարների դիրքորոշումները ներկայացրեց Արցախի արդյունաբերողների և գործարարների միության նախկին նախագահ Սամվել Հակոբյանը։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում