Մերձավոր Արևելքի իրադարձություններն ուղիղ ազդեցություն չեն ունենա մեզ վրա. իրավիճակի կարդինալ փոփոխություն չի լինի։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Իսկանդարյանի խոսքով՝ Ադրբեջանը պրոակտիվ քաղաքականություն է վարում, Հայաստանը` ռեակտիվ. հիմա էլ անկլավների հարցն է, կարմիր գծեր չկան. «Ալիևն անում է այն, ինչ մենք չենք անում. հույսներս դնում ենք այս կամ այն ուժի վրա. Ալիևն աշխատում է բոլորի հետ։ Ռուսների համար միևնույն է` որտեղով կանցնի հայ-ադրբեջանական սահմանը»։









































