Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

ԼՂ-ում գրեթե հայեր չկան. Եթե սա էթնիկ զտում չէ, ապա չգիտեմ, թե ինչն է էթնիկ զտումը. Եղիշե Կիրակոսյան

Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցն Արդարադատության միջազգային դատարանում ներկայացրեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով տվյալ գործով նաև դատարանում Հայաստանի ներկայացուցիչն է։

Հայցը ներկայացնելու ընթացքում Կիրակոսյանը պնդեց՝ Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ ոչ միայն պատրաստ է ապակողմնորոշել միջազգային հանրությանը, այլև պատրաստ է չկատարել արդարադատության միջազգային դատարանի կարգադրությունները՝ փորձելով հիմնավորել իր կողմից միջազգային կոնվենցիայի խախտումները։ Նման պայմաններում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները պաշտպանող աներկբա միջանկյալ միջոցներով միայն հնարավոր կլինի կանխել Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումը։

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի քննարկման ժամանակ Եղիշե Կիրակոսյանը հիշեցրեց, որ չի անցել ինն ամիս, երբ ինքն այդ ատյանի ամբիոնից նախազգուշացնում էր, որ Ադրբեջանն իրագործում է Լեռնային Ղարաբաղին էթնիկ զտման ենթարկելու ծրագիր։

«Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը ՄԱԿ-ի դատարանում ցավով արջձանագրեց, որ այդ ծրագիրն արդեն իրականություն է դարձել։ Իննամսյա շրջափակումից հետո, որով կոպտորեն խախտվել են ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները, և ի հեճուկս միջազգային լայնածավալ դատապարտման՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին նախաձեռնեց մասշտաբային հարձակում Լեռնային Ղարաբաղի դեմ և այդ ժամանակ ցինիկաբար բացեց Լաչինի միջանցքը, բայց միայն մի նպատակով, որպեսզի ավելի քան հարյուր հազար փախչող հայերին դուրս թողնի այնտեղից։ Կիրակոսյանը հիշեցրեց, որ հազարամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը եղել են հայեր, մինչդեռ այսօր այնտեղ գրեթե հայեր չեն մնացել։

Ակնկալում եմ, որ ադրբեջանցի գործընկերս այս դատարանում կասի, որ Ադրբեջանը հավատարիմ է հայազգի անձանց հետ հաշտեցման և այսպես կոչված խաղաղ ապագայի նկատառությանը, բայց եթե այդ բառերը ձեզ ծանոթ թվան, ապա պատճառն այն է, որ նա ճիշտ նույն բառերն ասաց մոտ ինն ամիս առաջ, մինչդեռ իրականում Ադրբեջանը շարունակեց դիտավորյալ կերպով խաթարել հանրային կարևորագույն ծառայություններն ու սովամահության մատնեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, իսկ 8 ամիս հետո դաժանաբար հարձակվեց նրանց վրա՝ ստիպելով փախուստի դիմել իրենց նախնիների հայրենիքից։ Ակնկալում եմ, որ ադրբեջանցի գործընկերս կասի, թե Ադրբեջանը թույլ է տալու նրանց, ում  համարվում է իր քաղաքացիները, վերադառնալ։ Ադրբեջանը նման խոստում տվել է 2021 թվականի հոկտեմբերին, երբ պարտավորվել էր իր իրավասության ներքո անցած տարածքներում ապահովել տեղահանված անձանց վերադարձը՝ անկախ նրանց ազգային ինքնությունից կամ էթնիկ ծագումից։ Անցել է երկու տարի և նույնիսկ մեկ հայազգի անձի թույլ չի տրվել վերադառնալ այդ տարածքներ։ Փոխարենը՝ Լեռնային Ղարաբաղում մնացած բոլոր հայազգի անձանց ստիպել են փախչել իրենց տներից։ Ակնկալում եմ նաև, որ Ադրբեջանի ներկայացուցիչը կասի, թե իրենք վերադարձող բոլոր հայերին կվերաբերվեն միջազգային կոնվենցիայով նախատեսված Ադրբեջանի պարտավորություններին համապատասխան։ Ադրբեջանը նման խոստում տվել էր 2021 թվականի հոկտեմբերին, սակայն ՄԱԿ-ի դատարանի կողմից կարգադրված երկու միջանկյալ միջոցները նրան չխանգարեցին խորացնել կոնվենցիայի դրույթների խախտումները»,- ասաց Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ 2020 թվականի սեպտեմբերից ի վեր Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել՝ Լեռնային Ղարաբաղը զտման ենթարկելու էթնիկ հայերից և դա արել է ՄԱԿ-ի դատարանում Հայաստանի ներկայացրած դիմումի քննարկմանը զուգընթաց։ Ըստ նրա՝ միջազգային հանրությունը, թերևս, քաղաքական նկատառումների պատճառով չի կանգնեցրել այդ գործընթացը, մինչդեռ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականությունն այսօր բացարձակապես պարզ է բոլորին։

«Խախտումների համար Ադրբեջանի պատասխանատվությունը կորոշվի սույն գործի քննության փուլում, բայց այսօր դուք դեռևս կարող եք տեղում էապես փոխել իրավիճակը։ Դեռ ժամանակ կա՝ կանխելու էթնիկ հայերի հարկադրական տեղահանության անշրջելիությունը՝ պաշտպանելով սակավաթիվ հայերին, ովքեր դեռ մնում են Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև նրանց, ովքեր առևանգվել են և ներկայումս ապօրինաբար ազատազրկված են՝ պահվելով ադրբեջանական բանտերում։ Ադրբեջանի ցինիզմն անցնում է երևակայության սահմանները։ Այդ երկիրը բողոքում է, թե իբր հայկական կողմի պահանջները հակասում են միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին՝ պնդելով, որ այդ գործողությունները հիմնական սպառնալիքն են խաղաղության, անվտանգության և արդարադատության հաստատմանը տարածաշրջանում, որ Հայաստանն իբր շահագրգռված չէ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով, մինչդեռ տվյալ դիրքորոշումը կտրականապես հակադրվում է միջազգային իրավակարգի հիմունքներին, որոնցից մեկն այն է, որ վեճերը պետք է լուծվեն միմիայն խաղաղ ճանապարհով։ Դա փաստացի վկայում է այն մասին, թե Ադրբեջանն ինչպես է իրականում նախընտրում լուծել իր վեճերը, այն է՝ ուժի անօրինական գործադրմամբ։ Այսպե՞ս է իրոք Ադրբեջանն ընկալում խաղաղությունն ու անվտանգությունը»,- նշեց Կիրակոսյանը։

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը բազմից ցույց է տվել, որ ոչ միայն պատրաստ է ապակողմնորոշել միջազգային հանրությանը, այլև պատրաստ է չկատարել արդարադատության միջազգային դատարանի կարգադրությունները՝ փորձելով հիմնավորել իր կողմից միջազգային կոնվենցիայի խախտումները։

«Նման պայմաններում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները պաշտպանող աներկբա միջանկյալ միջոցներով միայն հնարավոր կլինի կանխել Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումը, հնարավոր կլինի կանխել դրա շարունակումն ու անշրջելի դառնալը, ինչպես նաև երաշխավորել հայերի հազարամյակների մշակութային ներկայության պահպանումը Լեռնային Ղարաբաղում և կանխել դրա ոչնչացումը, ինչն արդեն արվել է Նախիջևանում և այսօր արվում է Ադրբեջանի այլ հատվածներում։

Միջանկյալ միջոցներով հնարավոր կլինի պաշտպանել ԼՂ-ի առևանգված ռազմաքաղաքական առաջնորդներին շինծու քրեական մեղադրանքներից։ Բայց եթե այդ միջանկյալ միջոցները որևէ անորոշություն պարունակեն, ապա Ադրբեջանն անպայման դրանք կշահագործի և նման վարքագծով կապահովի Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի պատմամշակութային ներկայության շարունակական ոչնչացումը։ Այսպիսի հանգամանքներում մենք արդեն երրորդ անգամ ենք դիմում ՄԱԿ-ի միջազգային դատարանին»,- եզրափակեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում