Thursday, 02 07 2026
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան

Ադրբեջանը չի պատրաստվում նորի՝ շարունակում է հին պատերազմը

Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը հայտարարել է, թե անհիմն է Հայաստանի այն մեղադրանքը, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի: Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչն անշուշտ իրավացի է: Իսկապես անհիմն է ասել, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, որովհետև Ադրբեջանը շարունակում է հինը, այսինքն արդեն իսկ սկսածը: Նոր պատերազմի մասին խոոսելը կնշանակի, որ այպես ասած հինն ավարտվել է, մինչդեռ հին պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է, պարզապես տարբեր ինտենսիվությամբ և տրամաբանությամբ, տարբեր մասշտաբներով: Ավելին, Բաքուն անում է ամեն ինչ այդ պատերազմի ավարտը հեռացնելու համար, այդ կերպ ձգտելով հնարավորինս փակուղային իրավիճակ ստեղծել բանակային գործընթացում, այդ կերպ մշտապես «թարմ» պահելով շարունակվող պատերազմի ակտիվ փուլի անցնելու հնարավորությունը: Այդ հնարավորության պահպանման գլխավոր «նախադրյալն» իհարկե այն է, ինչ այսօր կատարվում է աշխարհում՝ խոշոր ուժային կենտրոնների միջև փոխհարաբերությունում, որն այլ կերպ, քան համաշխարհային պատերազմ գնահատելը դժվար է:

Այդ իրավիճակը համաշխարհային քաղաքականության գերակա պլան է բերել ուժի գործոնը և այդ հանգամանքը Բաքուն իր համար դիտում է հնարավորություն: Դչա վկայությունն է այն, որ Ադրբեջանը փորձում է խաղալ այսպես ասած բոլոր վանդակներով՝ համաշխարհային խաղատախտակի ամբողջ տարածքով, «ցատկելով» ձևաչափից-ձևաչափ և փորձելով ամենուր ամրագրել պատերազմի «անավարտությունը», դրանով իսկ ձևավորելով հնարավոր նոր էսկալացիայի հիմքեր: Մեծ հաշվով, խաղատախտակի ամբողջ մասշտաբով խաղալը չունի այլընտրանք, որովհետև ներկայումս չկա որևէ հատված, որտեղ լուծվում են հարցեր՝ հարցեր լուծվում են բոլոր հատվածներում, և որևէ էական հարց չի լուծվում որևէ առանձին վերցրած հատվածում: Ըստ այդմ, Հայաստանը պարտավոր է պատրաստ լինել այդ մեթոդաբանությամբ կամ «տակտիկական սխեմայով» խաղին:

Ադրբեջանն իհարկե ակնկալում է նաև թելադրել դիվանագիտական «վազքի» երկար տարածություն, ակնկալելով, որ Հայաստանի ուժերը չեն բավականացնելու դրան: Եվ այդտեղ Բաքվի հաշվարկները անհիմն չեն, թեև Հայաստանն անշուշտ ունի դրանք «չարդարացնելու» և երկար տարածության մրցունակ «վազորդ» լինելու հնարավորություն, ինչի համար սակայն անհրաժեշտ է, որպեսզի ցուցաբերվի խնդիրներին և դրանց սպասարկման կամ լուծման հարցերին վերքաղաքական, վերկուսակցական հայացքով նայելու կամք և համաշխարհային խաղատախտակին ռազմավարական հայացքով նայելու կարողություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում