Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Թանաքի փոխարեն հարցեր լուծում է վառոդը

Եթե Գրանադայի փաստաթղթի տակ լիներ Ադրբեջանի ստորագրությունը, ապա կհամարեի, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությունը 70 տոկոս է, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարց է առաջանում՝ եթե Գրանադայի հայտարարության տակ չկա Ադրբեջանի ստորագրությունը, որքա՞ն է մինչև տարեվերջ ընդհանրապես խաղաղության ռեժիմի պահպանման տոկոսային հավանականությունը: Ինչ խոսք, դա հռետորական հարց է, քանի որ խաղաղության հեռանկարը տոկոսներով չափվող  հեռանկար չէ: Կարող է լինել պատերազմի գերբարձր հավանականություն, բայց աշխատել խաղաղության 1 տոկոսը, բայց կարող է լինել նաև հակառակը և անհողմ երկնքում հանկարծ կարող է պայթել մեծ պատերազմ, եթե կան ռազմա-քաղաքական կոնֆլիկտներ՝ անկախ, թե ինչ ռեժիմում են դրանք գտնվում: Ընդհանրապես, ներկայիս միջազգային միջավայրում չկան սառը կամ սառեցված կոնֆլիկտներ:

Դա կարող է լինել լոկ առերևույթ տպավորություն, որովհետև համաշխարհային մեծ վերաբաժանման ներկայիս թեժ գործընթացը կամ այլ կերպ ասած համաշխարհային պատերազմը տաքացննում է միջազգային հարաբերությունների ստորջրյա շերտն ամբողջությամբ: Հետևաբար, եթե անգամ Ադրբեջանը ստորագրեր Գրանադայի հայտարարությունը, դա բացարձակապես չէր նշանակելու, որ մինչև տարեվերջ չէր աշխատելու հենց այն 30 տոկոս «չխաղաղության»  հավանականությունը, որ շոշափում է Նիկոլ Փաշինյանը 70 տոկոս խաղաղության պայմանագրի հավանականության մասին իր դիտարկման մեջ: Բայց, կրկնեմ, խնդիրը տոկոսները չեն, այլ պայմանագրի բովանդակությունն ու միջազգային միջավայրը:

Միջազգային իրադրությունը ներկայումս որևէ կերպ թույլ չի տալիս իրատեսական համարել խաղաղության որևէ հեռանկար, առավել ևս Կովկասում: Կասկածից վեր է, որ այդ հանգամանքը լավ է պատկերացնում նաև Նիկոլ Փաշինյանը: Ամբողջ հարցն այն է սակայն, որ այդ պարագայում հարց է առաջանում, թե Հայաստանին ինչ է տալիս Գրանադայի քառակողմ փաստաթուղթը, եթե Ադրբեջանը չի միացել դրան: Ավելին, դեռ հարց է, թե ինչ է տալիս դրան միացած եվրոպական կողմերի առնչությամբ, եթե հաշվի առնենք երկու էական հանգամանք: Ադրբեջանն Արցախի դեմ պատերազմներով՝ 44-օրյա, և սեպտեմբերի 19-20-ի, և դրանց «միջև» ընկած եռամյա ժամանակահատվածում ուժի կիրառման տարբեր այլ ծավալի ու մասշտաբի գործողություններով փաստացի խախտել է այն կանոնները կամ այսպես ասած վարքականոնը, որի կրողն են Եվրոպայի Խորհրդի անդամ երկրները, այդ թվում Հայաստանն ու Ադրբեջանը: Ավելին, Հայաստանն ու Ադրբեջանը ԵԽ այն անդամներից են, որոնք մոնիտորինգի ներքո են: Բայց, փաստացի դրանով հանդերձ, Ադրբեջանը իրականացրել է ագրեսիա Արցախի և նրա ժողովրդի հանդեպ, և չի ենթարկվել ԵԽ անդամությունից բխող որևէ պատասխանատվության:

Մյուս հանգամանքը Հայաստանի ու ԵՄ միջև համապարփակ համաձայնագիրն է, որ ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերին: Այն վավերացրել են ԵՄ անդամ բոլոր 28  երկրները: Այդ համաձայնագրում պարզորոշ խոսվում է այն մասին, որ Հայաստանն ու Եվրամիությունը ստանձնում են արցախյան հակամարտության կարգավորման հանձնառություն, համաձայն Հելսնիկյան եզրափակիչ ակտի սկզբունքների, այդ թվում ուժի չկիրառման կամ դրա սպառնալիքի բացառման, տարածքային ամբողջության և ինքնորոշման իրավունքի: Եվրամիությունը այսօր որքանո՞վ է հավատարիմ այդ հանձնառությանը, որ ստանձնել է Հայաստանի հետ պայմանագրով: Այդ հարցի պատասխանն էլ թերևս կլինի պատասխան այն հարցին, թե որքանով են ԵՄ առաջատարները հանձնառու լինելու Գրանադայի իրենց ստորագրությանը գործնականում: Եվ ուրեմն, եկել էր Ալիևը, թե ոչ, կամ՝ կգա Ալիևը Բրյուսել, թե ոչ, կստորագրի որևէ բան Բրյուսելում, թե ոչ, ըստ էության չունի ոչ մի նշանակություն, որովհետև այսօր լայն թափով ծավալվում է համաշխարհային պատերազմը, որտեղ թանքաի փոխարեն հարցեր լուծում է վառոդը: Այդ պայմաններում որևէ ստորագրություն գործնականում չի բարձրացնում խաղաղության իրական գործակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում