Ամերիկյան զորքերի հնարավոր ուղարկումն Իսրայել ձեռնտու չի լինի պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման համար։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։
«Ամերիկյան զորքեր ուղարկելու վերաբերյալ պլաններ չկան: Չեմ կարծում, որ դա ձեռնտու կլինի», – հայտարարել է Քիրբին:
Քիրբին հավելել է, որ կոնֆլիկտի սրումը կանխելու և ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերը պաշտպանելու համար նախագահ Ջո Բայդենն արդեն հրամայել է Ջերալդ Ֆորդ ավիակիր հարվածային խումբ տեղակայել Միջերկրական ծովի արևելյան հատված և ուժեղացնել օդային ստորաբաժանումները տարածաշրջանում։







































