Թուրքիան հովանավորում է Պաղեստինի ժողովրդին, բայց վերջերս բարելավել էր հարաբերությունները Իսրայելի հետ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Նելլի Մինասյանը։
Մինասյանի խոսքով՝ Պաղեստինա-իսրայելական խնդրի տարբեր շերտերում Թուրքիան ունի ներկայացվածություն. «Մերձավոր արևելյան ամբողջ պատկերում Թուրքիան մեծ հետաքրքրություն ունի»։
Թուրքագետը չի բացառում, որ ինչ որ փուլում Թուրքիայի և Ադրբեջանի միջև կարող են ի հայտ գալ հակասություններ. «Կանխատեսելի է, որ Ադրբեջանն ու Թուրքիան, որքան էլ եղբայրությունից են խոսում, ինչ որ փուլում կառճակատվեն»։









































