«ՀՀ ԱԳՆ-ն դեռևս ս.թ. հոկտեմբերի 4-ին է գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը»,- այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, թե Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև բանակցություններ վարելու հնարավորությունը։




































