Վրաստանը ամենահարմար վայրն է, որտեղ կարող են լուծվել ռեգիոնալ հարցերը, այդ թվում՝ հայ-ադրբեջանականը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը։
Նավասարդյանի խոսքով՝ Վրաստանը հարմար հարթակ է, եթե ձևավորվի կառուցողական մթնոլորտ Հայաստանի ու Ադրբեջանի միջև. «Թբիլիսում ցանկացած մակարդակով հանդիպումն ընդունելի է, եթե հստակ լինի օրակարգը»։ Անդրադառնալով Գրանադայի հանդիպմանը, վերլուծաբանը նկատեց. «Գրանադայի հանդիպումը բովանդակությամբ հաջողված էր, հստակեցվեց հայ-ադրբեջանական օրակարգը։ Հոկտեմբերին Բրյուսելում թեժ ժամանակները կմոռացվեն, պատրվակ չի լինի Ալիևի համար։ Կարծում եմ՝ Բրյուսելից հետո Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումը կլինի Թբիլիսիում։ Անկլավների հարցը օրակարգային է, դա վաղ թե ուշ լինելու է։Եթե Բրյուսելում դրվի անկլավների հարց, նշանակում է Ալիևը շահագրգռված չէ խաղաղությամբ»։









































