ԱԺ չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանում գյուղնախարարը ներկայացրեց «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի ընդունման պարագայում արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել և Հայաստանի Հանրապետությունում իրացնել կամ հանրային սննդի ծառայության ոլորտում օգտագործել uննդային հավելումներ, սննդամթերքի հետ շփվող նյութեր, uննդամթերքի բաղադրիչ մաuեր, պարենային հումքեր, ինչպես նաև սննդամթերք և հատուկ նշանակության uննդամթերք, անկախ այն հանգամանքից, թե պիտանիության ժամկետի նշումը ինչ լեզվով է կատարված, որոնց՝
ա) պիտանիության ժամկետը Հայաստանի Հանրապետություն ներմուծվելու պահին անցած է,
բ) ընդհանուր պիտանիության ժամկետից անցել է 3/4-ից ավելի ժամկետ,
գ) փաթեթավորման կամ տարայի վրա պիտանիության ժամկետը բացակայում է կամ աղավաղված է,
դ) ժամկետը կրկնակի մակնշված է կամ արտադրողի կողմից նշված բնօրինակ ժամկետը ջնջված է և նշված է նոր պիտանիության ժամկետ:
Սույն սահմանափակումները չեն տարածվում արտադրական վերամշակման չենթարկված գյուղատնտեսական մթերքների վրա, իսկ «բ» ենթակետում նշված ժամկետը՝ իրացման և հանրային սննդի ծառայության ոլորտում օգտագործվող uննդային հավելումների, սննդամթերքի հետ շփվող նյութերի, uննդամթերքի բաղադրիչ մաuերի, պարենային հումքերի, ինչպես նաև սննդամթերքի և հատուկ նշանակության uննդամթերքի վրա:
Արգելվում է նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծված uննդային հավելումների, սննդամթերքի հետ շփվող նյութերի, uննդամթերքի բաղադրիչ մաuերի, պարենային հումքերի, ինչպես նաև սննդամթերքի և հատուկ նշանակության uննդամթերքի հայերեն լեզվով մակնշումը փակցնել արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն էլ ներկայացրեց «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչի արդյունքում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների և սահմանային թույլատրելի ֆիզիկական վնասակար ներգործությունների նորմատիվները սահմանվում են այնպես, որպեսզի, հաշվի առնելով տվյալ տարածաշրջանի զարգացման հեռանկարները, տվյալ տարածքից ու մյուս բոլոր աղբյուրներից աղտոտող նյութերի արտանետումները և ֆիզիկական վնասակար ներգործությունները չհանգեցնեն մթնոլորտային օդում աղտոտվող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների և ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակների գերազանցմանը:
Սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները սահմանվում են այն արտանետման աղբյուրների կամ դրանց խմբերի համար, որոնց արտանետումների առավելագույն նախագծային ցուցանիշների հիման վրա հաշվարկված օդի պահանջվող օգտագործումը մեկ տարում` գերազանցում է երկու միլիարդ խորանարդ մետր չափանիշը կամ վայրկյանում գերազանցում է երկու հազար խորանարդ մետր չափանիշը: Արգելվում են մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործությունները, որոնց համար սահմանված չեն համապատասխան նորմատիվներ:
Նախարարը ներկայացրեց նաև Հայաստանի Հանրապետության Ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը իր հերթին ենթադրում է
ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվությունների տրման վերաբերյալ.
ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման նպատակով ջրօգտագործման թույլտվությունները 5 տարուց մինչև 15 տարի ժամկետով տալու վերաբերյալ:










































