Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Բացվեց Գևորգյան ճեմարանի նոր ուստարին

Սեպտեմբերի 13-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի (Աստվածաբանական համալսարան) 2011-2012 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը: Հանդիսությանը մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, Ճեմարանի դասախոսական կազմն ու պաշտոնեությունը, սաներ և ծնողներ:

Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչության անունից բացման խոսքով հանդես եկավ տեսուչ Տ. Գևորգ վարդապետ Սարոյանը: Շնորհավորելով սաներին նոր ուսումնական տարվա առիթով` հոգեշնորհ Հայր Սուրբը մասնավորաբար նշեց, որ տեսչության հիմնական առաջադրանքն է այնպիսի մի միջավայր ապահովել ճեմարանում, որ յուրաքանչյուր ուսանող կարողանա իր մեջ բացահայտել լավագույն հատկանիշները, գտնել հաստատության ոգուն և նրա առինքնող պատմությանը բնորոշ իր սեփական ես-ն ու դիմագիծը:

Տեսուչ Հայր Սուրբը նաև երախտագիտություն հայտնեց Վեհափառ Հայրապետին` Ճեմարանի հանդեպ ցուցաբերվող սիրո և հոգատարության համար, ապա շնորհակալություն հայտնեց տեսչության անդամներին և դասախոսական կազմին` ճեմարանական կյանքին կենսունակություն հաղորդելու և սաների հետ տարվող անտրտունջ աշխատանքի համար:
Հանդիսությանը ճեմարանականների կատարմամբ հնչեցին ազգային և հոգևոր երգեր:

Արարողության ավարտին ներկաներին իր պատգամն ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց ճեմարանի սաների տարեց տարի աճող թվի համար` վստահություն հայտնելով, թե հունձքը պիտի առատ լինի հոգևոր-կրթական հաստատությունում և Մայր Աթոռը պիտի ունենա նորանոր շրջանավարտ եկեղեցականներ, ովքեր կհամալրեն հոգևորականության շարքերը, կգան ծառայություն մատուցելու Հայոց Եկեղեցուն ու հայ ժողովրդին:

Խոսքն ուղղելով ճեմարանականներին` Նորին Սրբությունը մասնավորապես նշեց. ՙՍիրելի սաներ, հոգևոր-կրթական հաստատության մեջ մենք պիտի նմանվենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, նրա կերպարը ընդօրինակենք և սովորենք մեր Տիրոջ պատվիրաններն ու պատգամները, որպեսզի ճանաչենք Աստծո կամքը և կատարողը լինենք այդ կամքի ազգային մեր կյանքում, մեր Եկեղեցուց ներս: Այդպես միայն կկարողանանք ապահովել առաջընթաց Եկեղեցու, ազգի և հայրենիքի համար՚: Վեհափառ Հայրապետը հորդորեց սաներին նորօրյա առաքյալներ լինել և, որպես առաքելանման անձեր կրթվելով այս կրթական հաստատությունից ներս, գալ Տիրոջ առաքելությունն արդյունավորելու: Նորին Սրբությունը մաղթեց երիտասարդներին, որ Տերը լի շնորհներ հեղի նրանց կյանքից ներս, լուսավորի նրանց միտքն ու պայծառացնի հոգին, որպեսզի կարողանան բարի արդյունքներ արձանագրել ուսումնական տարվա ընթացքում:

Այս տարի Գևորգյան հոգևոր ճեմարան է ընդունվել 12 սան, նույնքան ուսանող ընդունվել է Սևանի Վազգենյան դպրանոց: Ուսանողության ընդհանուր թիվը Գևորգյան հոգևոր ճեմարանում կազմում է 121 հոգի: Ճեմարանում դասավանդում եմ 17 եկեղեցական և 27 աշխարհական դասախոսներ: Ճեմարանում գործում է նաև քահանայից լսարան, որտեղ ուսանում են բարձրագույն կրթություն ունեցող թվով 15 անձեր: Այս տարի նախատեսվում է բացել քահանայից ևս մեկ լսարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում