Friday, 24 07 2026
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ

ԱՄՆ կոնգրեսականները և իրավապաշտպան ու կրոնական կազմակերպությունները դատապարտել են Ալիևի կողմից ԼՂ-ում էթնիկ զտումները

ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ, ինչպես նաև իրավապաշտպան և կրոնական կազմակերպություններ Կապիտոլիումի բլրի վրա տեղի ունեցած միջոցառման ընթացքում դատապարտել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից պահանջել են պատասխանատվության ենթարկել Բաքվին։

Միջոցառումը կազմակերպվել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի, «Ի պաշտպանություն քրիստոնյաների», «Հանուն նահատակների» կազմակերպությունների համակարգմամբ։

Միջոցառմանը ելույթի ժամանակ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը երկրի կառավարությանը կոչ է արել հստակ քայլեր ձեռնարկել ԼՂ հայերի էթնիկ զտման համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

«Այժմ Ադրբեջանի հաջորդ նպատակը Հայաստանը նվաճելն է», – ասել է Շերմանը։

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ևս համոզմունք է հայտնել, որ Բաքվի հաջորդ թիրախը Հայաստանն է։

«Ես բացարձակապես որևէ կասկած չունեմ, որ այստեղ նպատակը ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը քարտեզից ջնջելն է։ Դա է նպատակը։ Ցանկացած ոք, ով այլ կերպ է մտածում, իմ կարծիքով՝ ինքնախաբեությամբ է զբաղվում», – ասել է Փալոնը։

Իսկ կոնգրեսական Քրիս Սմիթը նշել է, որ Ալիևը պետք է մարդկության դեմ հանցագործությունների համար կանգնի քրեական դատարանի առջև, իսկ ԱՄՆ-ն պետք է լուրջ պատժամիջոցներ սահմանի Ալիևի և նրա շրջապատի նկատմամբ։

Կոնգրեսական Ջոշ Գոթհայմերը շեշտել է, որ հարկավոր է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղում հայերը սպանվում և տեղահանվում են Ադրբեջանի ձեռքով, և ԱՄՆ-ն չպետք է մեղսակից լինի այդ ամենին։

Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև կոնգրեսականներ Ջիմ Կոստան, Լու Կոռեան, Հեյլի Սթիվենսը, նախկին կոնգրեսական Ֆրենկ Վուլֆը, Հայ դատի հանձնախմբի՝ կառավարական գործերի գծով տնօրեն Թերեզա Երիմյանը, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նրանք բոլորն էլ դատապարտել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գրեթե 10-ամսյա շրջափակումը և դրան հաջորդած լայնածավալ հարձակումը, կոչ են արել դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին և պատժամիջոցներ սահմանել Ալիևի նկատմամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում