Ֆրանսիայի ԱԳՆ-ն վերապահ և պահպանողականություն քաղաքականություն վարող է։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ֆրանսահայ լրագրող, «Նոր Յառաջ» թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքեանը։
Չոլաքեանի խոսքով՝ Ֆրանսիայի հայ համայնքը հարգված է միշտ եղել. «Ֆրանսիան փորձում է լցնել 2020-ից հետո ստեղծված վակուումը։ Ֆրանսիան փորձում է Գերմանիային ներգրավել հայ-ադրբեջանական գործընթացում։ Հայաստանի մեջ Ֆրանսիայի ներկայությունը կարևոր ազդակ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար և ի հեճուկս ՌԴ-ի՝ դիրքավորվելու»։










































