Հայաստանը պատրաստ էր Գրանադային, որովհետև Ֆրանսիան դրական ազդակ տվեց։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Կայծ Մինասյանը։
Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը, Թուրքիան ու ՌԴ-ն ամեն ինչ արեցին, որ արևմտյան ձևաչափը չհաջողի. «Փորձ է արվում Թուրքիային ներգրավել բանակցությունների մեջ։ Ֆրանսիայի որոշումը վաղուց սեղանի վրա էր։ Ֆրանսիան փորձում է ցույց տալ, որ զորավոր պետություն է։ Ֆրանսիան աշխույժ է այնտեղ, որտեղ միջազգային շահը վտանգված է։ Կովկասը միջանցք է. Ֆրանսիան այստեղ ներկա գտնվելու կարիք ունի։ Այլ պետություններ պետք է հետևեն Ֆրանսիայի օրինակին ու հզորացնեն ՀՀ անվտանգային համակարգը»։