ԵԽ-ից հնչող վերջին հայտարարությունները լավատեսության հիմք են տալիս. պատրաստ ենք ցանկացած զարգացման։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Վարդանյանի խոսքով՝ԵԽԽՎ մեր գործընկերները չեն կարող խուսափել Արցախում տեղի ունեցածը քննարկելուց. «Տեղի ունեցածը ոչ միայն ՀՀ դեմ էր, այլ նաև Ադրբեջանի կողմից Եվրոպայի առջև ստանձնած պարտավորությունների խախտում էր»։








































