Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը վաղը միջնորդություն է ներկայացնելու Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի կալանքը երկարաձգելու համար:
Հիշեցնենք, որ Թամամյանը անազատության մեջ է գտնվում մարտի 24-ից, և նրա կալանքի ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 18-ին: Ի դեպ, սա արդեն երրորդ միջնորդությունն է, որը ներկայացնում է ՀՔԾ-ն։
Հատուկ քննչական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ կալանքի երկարաձգման չափը որոշելու է դատարանը:








































