Ինչպես հաղորդում է ABC հեռուստաալիքը, Իլինոյս նահանգի մի բնակչուհի մահացել է կոսմետիկական կասկածելի գործողությունից հետո: Նա փորձել է տնային պայմաններում տավարի տաք ճարպ ներարկել մարմնի խնդրահարույց մասեր, որից հետո նրա մոտ զարգացել է բակտերիալ վարակ:
Պարզվել է, որ կինը տնային պայմաններում եփել է տավարի միսը, առանձնացրել ճարպը և ներարկումներ կատարել բերանի շրջանում: Երբ նա դիմել է բժշկի, մասնագետներն այլևս ի վիճակի չեն եղել օգնել: Ինչպես նշել է Պլաստիկ վիրահատությունների ամերիկյան կազմակերպության նախագահ Ֆիլիպ Հայեկը, «շատ մարդիկ ինքնուրույն ներարկումներ են կատարում` փորձելով ձերբազատվել կնճիռներից: Սակայն գումար խնայելու նման փորձերը կարող են հանգեցնել տխուր հետևանքների»:








































