Thursday, 04 06 2026
15:30
ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
Ուսուցչի ցածր աշխատավարձը, թոշակը պետության ամոթն է
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ

Իշխանության խնդիրը ոչ թե քարոզելն է, այլ մարդկանց մտածելու ունակությունից զրկելը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Դիլբարյանն է:

-Տիկին Դիլբարյան, քաղաքական արդի վիճակը ինչպե՞ս եք գնահատում: Կարծեք ստեղծվել է մի խառնաշփոթ, որը հայտնի չէ` նորմալ, օրինաչա՞փ ընթացք է, թե՞ ոչ: Ինչպիսի՞ն են իրավիճակի վերաբերյալ Ձեր ընկալումները:

-Իմ համոզմամբ, խառնաշփոթ չէ, հայկական քաղաքական տրամաբանության ծիրում է ամեն ինչ: Լևոն Տեր-Պետրոսյանի մարտավարությունը միշտ էլ եղել է պայքար, պայքար և բացահայտումներ միայն հանրահավաքային հարթակի իր տեսաբանի ամբիոնից, այս մարտավարությունը ՀԱԿ-ում թեև ստորջրյա դժգոհություններ արթնացնում է, բայց քաջահայտ դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքն այստեղ գործում է աներկբա: Տեր-Պետրոսյանն իբրև առաջնորդ բացարձակ հեղինակություն ունի կառույցում և դեռ երկար է ու անհաս մինչ նա տանող ճամփան մնացյալ ՀԱԿ առաջատարների կամ դեմքերի համար: Տեր-Պետրոսյանը վստահ է իր անձնական ուժերի վրա, համոզված է, որ Սերժ Սարգսյանի համար իր քաղաքականությունը և գործելակերպն առավել ընկալելի է և նվազ վտանգավոր, ուստի հույս ունի գալիք խորհրդարանում գրավել ընդդիմության հավերժական խորշը` ի հաշիվ «Ժառանգության», մասամբ «Օրինաց երկրի» և, իհարկե, ՀՅԴ-ի. որոշակի հաշվարկ կատարվում է նաև ԲՀԿ տեղերի վիճարկման առումով, բայց այստեղ խաղադրույքներն առավել բարձր են, հետևաբար անհրաժեշտ կլինեն ավելի խորքային բանակցություններ և ոչ թե այն թատերախաղը, որ ծավալվեց վերջերս և հանգեց օրինաչափ. այն պետք չէր ո՛չ Տեր-Պետրոսյանին, ո՛չ Սերժ Սարգսյանին:

Երկու նախագահներն ակնհայտ շախմատային իրենց նախասիրություններով մեր քաղաքական կյանքը վերածել են ճերմակ և սև քառակուսիներով գծված տախտակի, ուր խաղում են միայն այդ երկու գույների զինվորները կամ խաղաքարերը:

-Նախընտրական փուլը սկսվել է. ի՞նչ եք կարծում, իշխանությունը բռնությունների մեթոդո՞վ կգնա, թե՞ կնախընտրի քարոզչական դաշտով գրավել հասարակությանը, և այս դեպքում, ըստ Ձեզ, հասարակությունը կուլ կտա՞ խայծը: Որքանո՞վ կարդարանան իշխանության հույսերը:

-Սերժ Սարգսյանին բռնությունների կոպիտ, ուժային գործելակերպը բացարձակ խորթ է, այս առումով նա հստակ տարբերվում է Ռոբերտ Քոչարյանից: Հետևաբար պայքարը մղվելու է քարոզչական տարբեր ամբիոններից տեսական մտավարժանքների մակարդակով, հընթացս կկատարվեն տարբեր կադրային տեղաշարժեր շախմատային սպաների, նավակների մակարդակով: Գործարարներին հստակ կասվի, որ նրանց տեղը օրենսդիր ժողովում չէ, այլ իշխանության ֆինանսավորման հարթակում, նրանցից կպահանջվեն «զոհեր», ցուցադրական պայքար մեկ-երկու մենաշնորհատերերի մակարդակով, ամենահարմար դերակատարը` Ալեքսանյան Սամվելն է. շաքարի գները կտրուկ աճել են, ընտրություններին ավելի մոտ նրանք կիջնեն և կհասնեն նախորդ` ոչ ցածր գնին, մարդիկ էլ թեթևացած շունչ կքաշեն, նույնը տեղի կունենա վառելիքի և հիմնական սպառման այլ առարկաների գների դեպքում: Միով բանիվ, հանապազօրյա հաց և տեսարաններ, որը հասարակությունը կուլ կտա: Դա խայծ չէ. սպասումների մակարդակն այնքան ցածր է ներկա խաղացողներից, որ հասարակության հիմնական մասն առաջնորդվում է իներցիայով:

Մարդիկ հայտնվել են դիտորդի կարգավիճակում, չկա այն ուժը, որ նրանց գործող կդարձնի: Երկու կողմից էլ հնչում են գրեթե հիպնոսացնող դասախոսություններ` վստահի՛ր մեզ, վստահի՛ր, մենք ենք միակը, մնացած բոլորը դավաճաններ են, նոր ուժեր երբեք այլևս չեն լինի, փորձած թանն անփորձ մածնից լավ է, գինու և ընկերության հինն է լավը, և հասարակությունն իրոք հաշտվել է հների հավերժական մրցակցության հետ` «Աստված ավելի վատից փրկի» թշվառ մտայնությամբ: Մեր հանրույթը լավի և վատի հակադրություն չի տեսնում, նա ընտրություն է կատարում վատի և առավել վատի միջև:

-Մեր օրերում, երբ հեռուստատեսությունը որպես հավաստի տեղեկատվություն տարածող միջոց կորցրել է վստահությունը, և դրա փոխարեն կարծես ավելի վստահելի են դառնում առցանց լրատվամիջոցները, այս պայմաններում իշխանությունները կարո՞ղ են նախկին մեթոդներով խնդիր լուծել:

– Քարոզչությունն ամբողջ աշխարհում ամենահզոր զենքն է, իսկ հեզ ու տիրակարոտ մեր հասարակությանն այս առումով ավելի դյուրին է կառավարելի դարձնելը, ուղեղների լվացումը մեզ մոտ ծախսատար գործընթաց չէ: Հեռուստատեսությունների վարկաբեկումը կամ հեղինակազրկումը հարցի մի կողմն է միայն: Վստահություն չեն վայելում լրատավական ծրագրերը, իսկ մեկը մյուսից անհեթեթ զվարճալի կամ գեղարվեստական կոչվող հաղորդումներն ունեն իրենց կայուն լսարանը:

Այսօր իշխանության խնդիրը ոչ թե քարոզելն է, այլ մարդկանց մտածելու ունակությունից զրկելը, ուղեղների լվացման ձևերից ամենաարդյունավետը ուղեղներն անջատելն է: Դա Հայաստանում մեծ հաջողությամբ իրականցվում է: Էլեկտրոնային լրատվամիջոցների հանդեպ վստահությունը բարձր է, բայց դրանց լսարանը, ցավոք սրտի, մնում է փոքր, ուստի online հեղափոխություն մոտակա տասնամյակում մեզ չի սպառնում` Ռուբեն Հախվերդյանի երգի հայտնի բառերով ասած` բանող եզին առաջարկելու են շարունակաբար որոճալ իրեն բաժին նետվող խոտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում