
Բարբադոսի վարչապետ Միա Մոթլին ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի հավանական թեկնածու է: Այս մասին հայտնում է CNN-ը։ Պատմականորեն աշխարհագրական տեղափոխում է եղել, ուստի հավանական է, որ ՄԱԿ-ի հաջորդ առաջնորդը կլինի Լատինական Ամերիկայից և Կարիբյան ավազանից: Շատերը կարծում են նաև, որ եկել է կին թեկնածուի ժամանակը 78 տարի տղամարդկանց կողմից ՄԱԿ-ը գլխավորելուց հետո․ գրում է CNN-ը։
Նյու Յորքում գտնվող կազմակերպության կենտրոնակայանում հենց Մոթլիին են համարում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հավանական հավակնորդներից մեկը: