Պետք է սպասել Գրանադայի հանդիպմանը, որտեղ կարող են լինել դեպի Արևմուտք որոշակի ակնարկներ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը։
Նավասարդյանի խոսքով՝ ՌԴ-ն, Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռված չեն, որ Արևմուտքը սկսեն որոշիչ դեր խաղալ բանակցություններում. «Ադրբեջանին հիմա այդքան հեշտ չէ. ամեն ինչ կախված է, թե ինչպես են ԵՄ-ն ու ԱՄՆ-ն աշխատում Ադրբեջանի հետ։ Շատ կարևոր է, որ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի դիվանագիտական ջանքերը հնարավորություն չտան ՌԴ-ին պատժամիջոցներ կիրառել ՀՀ դեմ։ ՌԴ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել ՀՀ դեմ, առաջինը դա գազն է։ Եթե ՌԴ-ն պատժամիջոցներ կիրառի ՀՀ դեմ, Արևմուտքը պետք է փորձի գտնել փոխհատուցումներ։ Եթե ՌԴ-ն պատժամիջոցներ կիրառի ՀՀ դեմ, Արևմուտքը էներգակիրների հարցում պետք է ներգրավի նաև Ադրբեջանին»։











































