Մի ձնագնդի մեջ ենք մտել, որը մեզ լավ տեղ չի տանելու։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Նելլի Մինասյանը։
Թուրքագետի խոսքով՝ այս փուլում հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ թշնամիներ ձեռք չբերի. «Ռուսաստանը Թուրքիայի հետ համագործակցության որոշակի հույսեր ունի։ Թուրքիան և Ադրբեջանը իրենց ծրագրերի առաջ կանգ չեն առնի։ Սա տանում է Թուրքիայի ու Ադրբեջանի ամբողջական ինտեգրմանը»։
Թուրքագետը Խաղաղության պայմանագրի ուր որ է ստորագրմանը չի հավատում. «Հայաստանը պետք է փորձի գնալ թշնամիների հետ երկխոսության»։










































