Thursday, 16 07 2026
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի ուղերձին

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձին՝ այն որակելով «ՌԴ հասցեին անընդունելի հարձակումներ պարունակող»։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ ուղերձը մերժումից բացի այլ բան չի կարող առաջացնել. «Ակնհայտ է ներքին ու արտաքին քաղաքականության ձախողումների պատասխանատվությունը իր վրայից հանելու փորձը՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա»,- ասված է հայտարարության մեջ։

«Կառավարության ղեկավարն, ըստ էության, խոստովանել է, որ այդ ամբողջ ընթացքում Հայաստանը գիտակցաբար պատրաստվել է Ռուսաստանից շրջադարձի»,- նշված է հայտարարությունում․ «Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը և երբեք հանրապետությունը չի կանգնեցրել ընտրության առջև՝ մեզ հե՞տ, թե՞ մեր դեմ։ Մոսկվան լայնածավալ աջակցություն է ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել եղբայրական Հայաստանին անվտանգության, տնտեսության և մշակույթի ոլորտներում»։

Ըստ ԱԳՆ-ի՝ 2020թ. աշնանը միայն ՌԴ-ի և նախագահ Պուտինի ջանքերը կանխեցին, որ Հայաստանն ամբողջական պարտության չմատնվի․ «Եթե Փաշինյանն ավելի շուտ համաձայներ հրադադարին, պարտությունը կլիներ պակաս ցավոտ»։

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի ղեկավարությանը մեղադրել է, որ անհեռատեսության պատճառով չհաջողվեց կյանքի կոչել Հայաստանի անվտանգության ամրապնդման ոլորտում մի շարք պայմանավորվածություններ․ «Մասնավորապես, Փաշինյանի կողմից չստորագրվեց վեց երկրների բոլոր արտգործնախարարների կողմից արդեն համաձայնեցված որոշումը՝ Հայաստանի՝ Ադրբեջանին սահմանակից շրջաններ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու մասին»։

Ըստ ԱԳՆ-ի. «Հայաստանի ղեկավարության անհետևողական դիրքորոշման արդյունքում, որը Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ռիթմիկ աշխատանքի փոխարեն նախընտրեց փախուստն ու վազքը դեպի արևմուտք, կանգ է առել եռակողմ համաձայնությունների կոմպլեքս իրականացումը»։

ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նաև նշված է, որ բաց է թողնվել թանկարժեք ժամանակը, որի ընթացքում կարելի էր էապես առաջ շարժվել խաղաղության պայմանագրի համաձայնեցման, սահմանազատման և տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման առումով, ինչը Հայաստանի համար կդառնար անվտանգության ապահովման լրացուցիչ գործոն։

ՌԴ ԱԳՆ-ն նաև հերքել է պնդումները, թե երևանյան բողոքի ցույցերը խրախուսվում են Ռուսաստանի կողմից. «Դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն»։

Ռուսաստանի ԱԳՆ–ն եզրափակել է․ «Համոզված ենք, որ Երևանի ղեկավարությունը հսկայական սխալ է թույլ տալիս՝ գիտակցաբար փորձելով տապալել Հայաստանի բազմադարյա կապերը Ռուսաստանի հետ և երկիրը դարձնելով Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի պատանդ։ Վստահ ենք, որ դա գիտակցում է նաև հայ բնակչության ճնշող մեծամասնությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում