Wednesday, 15 07 2026
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26

Իրական հողատուների, դավաճանների, կապիտուլյանտների ու ազգադավների մասին. Պապոյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Իրական հողատուների, դավաճանների, կապիտուլյանտների ու ազգադավների մասին։

Վերջին 3 տարիներին մեր փողոցային ընդդիմությունը, դաշնակցության, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և մյուսների առաջնորդությամբ, ամեն օր հայտարարում էր, որ Հայաստանի ներկա իշխանությունը հայրենադավ է և եթե իրենք գան իշխանության, ապա կօգտագործեն Ռուսաստանի հետ իրենց կապերը և ճիշտ քաղաքականության շնորհիվ Ղարաբաղի հարցում կհասնեն հայանպաստ լուծման։

Հայաստանում իրենց նպատակին հասնելու համար ինչ ասես չարեցին, մասնավորապես հարձակվեցին պետական շենքերի վրա, ահաբեկչություն արեցին ԱԺ նախագահի նկատմամբ, հարձակում Վարչապետի կեցավայրի վրա, հանրահավաքներ, փողոցներ փակեցին, ամեն օր իրենց տիրապետած ԶԼՄ-ներով ատելության խոսք տարածեցին, տարբեր մայրաքաղաքներ նամակներ գրեցին ու արտաքին աջակցություն ակնկալեցին, երկիրը ցնցումների տարան և այլն։ Բայց արդյունքում ՀՀ քաղաքացու պետականամետ դիրքորոշման շնորհիվ Հայաստանում ոչնչի չհասան, սակայն հասան արդյունքի Ղարաբաղում՝ փոխելով այնտեղ իշխանությունը՝ շատ լավ իմանալով, որ դա բերելու է պատերազմի։

Ընդ որում, իշխանությունը փոխելիս հրճվանքով Երևանից հայտարարում էին, որ եկել է Ղարաբաղի հարցում բեկման պահը, քանի որ ազգային ուժեր են եկել Ղարաբաղում իշխանության։ Եվ ի՞նչ եղավ. այդ ազգային ուժերը, դաշնակցության և Ղարաբաղի ու Հայաստանի երկուական նախկին նախագահների գլխավորությամբ, իշխանության գալուց մի քանի օր հետո կնքում են կապիտուլիացիա՝ հանձնելով զենքերը Ադրբեջանին։

Բա որտե՞ղ է ձեր ազգայինությունը, որտե՞ղ են այլ մայրաքաղաքներում ձեր կապերը։ Հիմա ո՞վ է հողատուն, կապիտուլյանտը, դավաճանն ու ազգադավը։

Այս նույն ճակատագիրը սպասում էր և սպասում է նաև Հայաստանին, եթե այս ուժերը գան իշխանության։ Բայց վստահաբար չի ստացվելու, քանի որ Հայաստանի Հանրապետության պետականության կողքին ամուր կանգնած է մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը և հենց այդ քաղաքացիներն են, որ առաջին հերթին պաշտպանում են մեր անկախությունն ու ինքնիշխանությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում