
Անգլիայում և Ուելսում 100-ից բարձր տարիք ունեցողների թիվը 2021 թ․-ին հասել է ռեկորդային բարձր մակարդակի։ Չնայած դրան՝ 100-ից բարձր տարիքի մարդիկ կազմում են բնակչության 0,2 %-ը։ Այդ մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական վարչության (ONS) տարածած տվյալները։
100-ից բարձր տարիքի մարդկանց թիվը 2021 թվականին կազմել է 13 924, ինչը 24,5 %-ով բարձր է 2011 թվականի ցուցանիշից: ONS-ի տվյալների համաձայն՝ այդ ցուցանիշը 127 անգամ գերազանցում է 1921 թվականի մակարդակը, երբ Անգլիայում և Ուելսում գրանցվել էր 110 երկարակյաց:
Ըստ ONS-ի զեկույցի՝ երկարակյացների թվի աճը մեծապես պայմանավորված է առողջապահության բնագավառում արձանագրված ձեռքբերումներով։
Մեծ Բրիտանիան աշխարհում յոթերորդ տեղն է զբաղեցնում երկարակյացների թվով և իններորդը՝ բնակչության ընդհանուր թվաքանակում ունեցած նրանց բաժնով: