Saturday, 18 07 2026
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը

Էվակուացնել Արցախի ժողովրդին, թե՞ կան այլ քայլեր

Սեպտեմբերի 19-20-ի ողբերգական իրադարձություններից հետո այս հարցը կանգնել է ամբողջ «հասակով»: Կասկածից վեր է, որ Արցախի հայության ճնշող մեծամասնությունը ներկայումս չունի այնտեղ մնալու ցանկություն, և ավելորդ է թերևս բացատրել կամ փորձել հասկանալ, թե ինչու: Միաժամանակ, տարածվել էր անհեթեթ տեղեկություն, թե նրանց ընդունելու ցանկություն չունի Հայաստանը, բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը միջոցներ է ձեռնարկել ավելի քան 40 հազար ընտանիք ընդունելու հնարավորության համար: Դրանով հանդերձ, սակայն, մարդկային ճակատագրերին և անվտանգությանն առնչվող գերագույն խնդրին զուգահեռ, պետք է ընդունել, որ կա նաև քաղաքականությունը, իր ամբողջ ուժող և միջոցներով, բաց ու փակ, տեսանելի և անտեսանելի գործիքներով: Եվ այստեղ արդեն կան ընդհուպ գերտերությունների շահերը, որոնք իրավիճակի վրա ունեցել են մեծ ազդեցություն, գերազդեցություն, և թերևս շարունակում են ունենալ:

Ռուսաստանը անկասկած ունի Արցախում հայությանը պահելու շահագրգռություն, եթե իհարկե չունի խաղաղապահ մանդատով հանդերձ հեռանալու մտադրություն: Իհարկե այստեղ իրավիճակը կարող է լինել երկակի: Մի կողմից ռուսները կուզեն մնալ, այլապես Ադրբեջանի հանդեպ ազդեցության էական կորուստը կբերի նաև Կովկասում ազդեցության գերկորուստի, մյուս կողմից իհարկե Ռուսաստանի քաղաքականության վերջին տարիների տրամաբանությունը հաշվի առնելով, ծայրահեղ դեպքում նրանք կարող են իրենց հեռանալու պատասխանատվությունը թողնել էվակուացվելու հայերի ցանկության վրա: Սա իհարկե Ռուսաստանի փոքր ինչ ծայրահեղ մոտեցման սցենար կամ վարկած է, որովհետև մեծ հավանականությամբ նրանց հիմնական սցենարը խաղաղապահ ներկայությունը, այլ կերպ ասած ռազմական ներկայությունն ու ըստ այդմ նաև Ադրբեջանի հանդեպ թեկկուզ նվազագույն ազդեցության այդ լծակը պահելն է՝ Կովկասը պահելու տրամաբանության ծիրում:

Ադրբեջանի պարագայում թերևս կլինի հայության էվակուացման ցանկություն, ինչի շնորհիվ Բաքուն կխուսափի էթնիկ զտման մեղադրանքներից, ասելով, որ ինքը խաղաղ բնակչությանը չի սպառնացել, իրականացրել է լոկ «հակաահաբեկչական գործողություն» և ըստ նոյեմբերի 9-ի կետերի՝ առնվազն իր մեկնաբանության, լուծել է հայկական զինված ուժերի լուծարման հարցը: Կասկած չկա, որ, չնայած այդ քարոզչական քողի տակ քաղաքացիական, խաղաղ բնակչության թիրախավորման բազմաթիվ օրինակներին, Արևմուտքը կլսի Բաքվի «փաստարկներն» ու զգալիորեն կընդունի դրանք, քանի որ Արևմուտքի շահից բխում է իրականացնել էվակուացիան, առավել ևս հայության կամովին որոշմամբ, Հայաստանի որոշմամբ ու մասնակցությամբ, և այդ կերպ փակել Արցախի թեման ամբողջապես, այդպիսով դուրս հանել Ռուսաստանին այնտեղից, ըստ այդմ զգալիորեն չեզոքացնել Ռուսաստանում Կովկասի ազդեցությունը: Սա է ներկայիս դրությամբ ընդհանուր քաղաքական պատկերը՝ մարդկային ճակատագրերի, հոգեբանության, անվտանգության գերակա պատկերի ֆոնին: Սա իսկապես չափազանց բարդ որոշման հարց է: Որոշում, որի իրագործումն իսկ ամենևին չունի երաշխպավորված հարթություն ու անվտանգություն, ինչի մանրամասն դետալների առնչությամբ թերևս նպատակահարմար չէ ծավալվելը: Բայց, աներկբա է այն, որ չկա ոչինչ մարդկային կյանքից, ճակատագրից, հոգեբանական վիճակից և անվտանգությունից վեր, հետևաբար բոլոր լուծումները պետք է ենթակա լինեն այդ գերակա առաջնահերթությանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում