Սեպտեմբերի 12-ին` ժամը 16:25-ի սահմաններում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայող, 18-ամյա Վահե Ներսեսի Մանուկյանը: Վիրավորի վիճակը միջին ծանրության է:
Միջադեպի առիթով տարվում է քննություն:








































