Լիբիայի ազգային անցումային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդ Ալ-Ջալիլը երեկ երկրի մայրաքաղաք Տրիպոլիում հանդես է եկել ելույթով, որում հայտարարել է, որ Լիբիան ապստամբների կառավարման շրջանում կդառնա չափավոր մուսուլմանական ժողովրդավարությամբ երկիր: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նա նշել է, որ երկրի նոր իշխանությունները չեն հանդուրժի ծայրահեղական գաղափարախոսությունները` հավելելով, որ նոր Լիբիայում կանայք նույնպես կարևոր դեր են խաղալու: Աբդ Ալ-Ջալիլը կոչ է արել վրեժ չլուծել Քադաֆիի ռեժիմի կողմնակիցներից, ինչի անթույլատրելիության մասին Լիբիայի նոր իշխանություններին զգուշացրել էր Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը: Associated Press գործակալությունը հաղորդում է, որ Մուստաֆա Աբդ Ալ-Ջալիլի ելույթը լսում էր մոտ 10 հազար մարդ: