Եվլախի բանակցությունները որևէ արժեք չեն ներկայացնում. ավելի կարևոր է՝ ինչ է տեղի ունենում Ստեփանակերտում, որտեղ մարդիկ դիմադրում են։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը։
Քաղաքագետի խոսքով՝ Բաքուն ռուսների հետ պայմանավորվում է, բայց տարբեր լկտիությմաբ ստանում է ավելին, քան պայմանավորվել էին. «Որոշակի քանակությամբ հայեր պետք է մնան Արցախում, որպեսզի ռուսները արդարացնեն՝ այստեղ ենք պաշտպանելու համար։ Ճանապարհ փակելը այլ բանի համար է՝ ՄԱԿ ԱԽ-ում ցույց տալ, որ էթնիկ զտում չի եղել։ Արցախում մնալու են այն մարդիկ, որոնք պաշտոնունակ չեն. սա հիշեցում է երկրորդ աշխարհամարտը՝ գերմանական օկուպացիան։ Եթե Բաքուն սա մարսի, Սյունիքի միջանցքի հարցը տաք կերպով դրվելու է»։