Լեռնային Ղարաբաղում էլեկտրահամակարգը սնուցող մի շարք ենթակայաններ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ, ինչի պատճառով առայժմ հնարավոր չէ էլեկտրաէներգիայի մատակարարում իրականացնել։ Այս մասին հայտնում է «Արցախէներգո»-ն։
«Ներկայում Արցախէներգո ՓԲԸ-ն վթարավերականգնողական աշխատանքներ է կատարում Ստեփանակերտում։
Զուգահեռ բանակցություններ են տարվում ռուսական խաղաղապահ առաքելության հետ, որպեսզի էլեկտրաէներգիայի առկայության դեպքում ցանցում խնդիրներ չլինեն»,- ասվում է հայտարարության մեջ։








































