Մեծ հավանականությամբ Եվլախում Արցախի պատվիրակությանը առաջարկվելու է ուղղակի հանձնվել՝ առանց հետագա երաշխիքների։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։
Քաղաքագետը ունի նաև լավատեսական կանխատեսում՝ Արցախի ժողովրդի իրենց տներում ապրելու իրավունքի հետ կապված ՌԴ-ն խոստումը կատարի։
Սակայն Ղևոնդւյանը 30 հազար տղամարդկանց ցուցակին անդրադառնալով նկատեց, որ սա նշանակում է որևէ մեկի ֆիզիկական անվտանգությունը երաշխավորված չէ. «Ադրբեջանը անվերապահ կապիտուլյացիա է պարտադրում Արցախին։ Եթե արցախահայերը ցանկանում են գալ, ապա Հայաստանը պարտավոր է ապահովել նրանց տեղափոխումը»։