Տեղի ունեցողը ցեղասպանություն է, ԱՄՆ-ն կարող էր կանխել այն։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայ դատի հանձնախմբի մամուլի պատասխանատու Եղիզաբեթ Չուլջյանը։
Չուլջյանի խոսքով՝ ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ. «ԱՄՆ կառավարությունը մեղսակից կլինի ցեղասպանությանը, եթե հիմա քայլեր չձեռնարկի։ Հայտարարությունները գեղեցիկ են, բայց ոչ բավարար. ԱՄՆ-ն պետք է պատժամիջոցներ սահմանի Բաքվի նկատմամբ»։