«ՀԺ»-ն հայտնում է, որ ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը սրտի հետ կապված գանգատներով կիրակի երեկոյան գտնվել է «Էրեբունի» բ/կ-ում։ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ևս այդ օրը եղել է բ/կ-ում` այցելելով իր «պատվավոր հյուրին։
«Երեկ, մեկնաբանելով մեր այս տեղեկությունները, նախարար Հարություն Քուշկյանը միայն ասաց, որ Սաշիկ Սարգսյանի առողջության հետ կապված որևէ խնդիր չկա։ Ինքն էլ, իր խոսքով, ամեն երեկո լինում է «էրեբունիում»։ Մեզ հաջողվեց պարզել, սակայն, որ պատգամավորի սրտային խնդիրների վերաբերյալ Հայաստանում վերջնական եզրակացության այդպես էլ չեն հանգել: Սաշիկ Սարգսյանն «Էրեբունիում» վերազոնդավորվել է, «Նորք-Մարաշ» բ/կ-ի սրտաբան Հրայր Հովակիմյանը ուսումնասիրել է արդյունքները և խորհուրդ տվել մասնագիտական երկրորդ և երրորդ կարծիք ստանալ: Այդ նպատակով էլ Սաշիկ Սարգսյանը երեկ առավոտյան մեկնել է Ֆրանսիա»,- գրում է թերթը և հավելում.
«Մեր այս տեղեկությունները երեկ պաշտոնապես հաստատեցին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնից»։







































