Ընտրողների ցածր մասնակցությունը պայմանավորված է մասնակցող ուժերի նկատմամբ անվստահությամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՔԱՎԳ ղեկավար Արթուր Սաքունցը:
Սաքունցի խոսքով՝ ընտրողները ավելի լուրջ են մոտենում ընտրական պրոցեսին․ «Կարևոր է, որ գործ չունենք ընտրողներին զանգվածային «բերման ենթարկելու» գործընթացի հետ: Ընտրությունների մասնակցության ցածր տոկոսը վկայում է ընտրողների անվստահությունը: Մտահոգիչ է ընտրողների ցածր մասնակցությունը: «Տասովշչիկների» ծառայություն մատուցելու մղումներ կան: Կարևոր է, որ «տասովշչիկների» ծառայությունը մերժվի, սա հասարակական վիրուս է: նրանք հիշեցնում են «Հարսանիքը Մալինովկայում»»:








































