Monday, 13 07 2026
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ
Հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
Իսրայելը Թուրքիային չի կարող չհամարել պոտենցիալ հակառակորդ. F-35-ը նրան կդարձնի ավելի ագրեսիվ
21:50
«Մենք նեղուցը պահպանում էինք ձրի, բայց հիմա գումար կվաստակենք». Թրամփ

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի ՀՀ քաղաքացի չհանդիսացող ավելի քան 14 հազար մարդ

Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների ընտրողների ցուցակները կազմելու և վարելու աշխատանքները։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ասուլիսի ընթացքում Ղազարյանը ներկայացրեց, որ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ երկու անգամ հրապարակվել է ընտրողների ցուցակ՝ նախնական և վերջնական:

«Նախնական ցուցակը հրապարակվել է օգոստոսին, և ունեցել ենք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 823 հազար 859 ընտրող, իսկ վերջնական ցուցակները հրապարակվել են սեպտեմբերի 9-ին և ճշգրտումների արդյունքում ընտրողների վերջնական թիվը կազմել է 824 հազար 250: Այս ընթացքում եղել են հասցեների փոփոխություններ, կարող են լինել մարդիկ, ովքեր տեխնիկական պատճառներով չեն եղել ընտրացուցակներում։ Նրանք հայտնում են այդ մասին տարածքային անձնագրային ծառայություններին, և կատարվում են համապատասխան փոփոխություններ ընտրողների ռեգիստրում»,- ասաց Արմեն Ղազարյանը:

Ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի երկրորդ կետի երրորդ ենթակետի համաձայն՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն տվյալ համայնքում վեց ամսվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիները, և մինչև քվեարկության օրը առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող, տվյալ համայնքում բնակվող, բայց քաղաքացիություն չունեցող անձինք: Տվյալ պարագայում «քաղաքացիություն չունեցող անձ» եզրույթի տակ Ընտրական օրենսգիրքը նկատի ունի օտարերկրացիների բոլոր կատեգորիաները: Կարող են լինել տարբեր հիմքերով կացության կարգավիճակներ ունեցող օտարերկրացիներ, փախստականի կարգավիճակ ունեցող անձինք, քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ունեցող անձինք:

«Մեր գործառույթի տեսանկյունից մենք տրամադրել ենք նաև թեկնածուներին համապատասխան տեղեկանքներ, որպեսզի նրանք կարողանան իրացնել իրենց ընտրվելու իրավունքը։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից տրամադրվել է 900 նմանատիպ տեղեկանք: Անճշտությունների մասով նշեմ, որ ընդհանուր առմամբ ոստիկանության գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվել է անճշտությունների ստուգում: Ներքին գործերի նախարարի համապատասխան հրամանով ոստիկանության ստորաբաժանումները այցելել են տարածքային հասցեներ, կատարել են ստուգումներ և անհամապատասխանեցման բացահայտումներ, և, Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային ստորաբաժանումների հետ համագործակցությամբ, իրականացվել են փոփոխություններ ընտրացուցակներում»,- պարզաբանել է նա:

Ղազարյանը մանրամասնեց, որ հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 381 անճշտություն, որոնցից 225-ը եղել է մահացած անձանց տվյալների հայտնաբերումը:

«Մահացած անձանց տվյալները ընտրացուցակներում մնում են հիմնականում այն պատճառով, որ Հայաստանի տարածքից դուրս է մահանում Հայաստանի քաղաքացին, մինչդեռ աճյունի տեղափոխումից հետո անհրաժեշտ է, որպեսզի հարազատներն այստեղ ստանան մահվան վկայական: Մահվան վկայականի ստացման դեպքում անճշտություններ չեն լինում: Ունենում ենք նաև դեպքեր, երբ հարազատները գալիս են, հուղարկավորություն իրականացնում, բայց մահվան վկայականը ձեռք չեն բերում: Այդ պարագայում մենք կարող ենք ունենալ նմանատիպ խնդիրներ»,- ասաց նա:

Մնացած անճշտությունները հիմնականում եղել են տեխնիկական բնույթի: Օրինակ ՝ անձն իր անուն-ազգանունը չի հայտնաբերել ընտրացուցակում կամ որևէ այլ տեխնիկական պատճառով չի ընդգրկվել ընտրացուցակում: Դրանք ևս ճշգրտվել են:

«2018 թվականի Երևանի ավագանու ընտրություններում մենք ունեցել ենք ընդհանուր առմամբ 840 հազար 602 ընտրող, որից 7741-ը եղել են ոչ Հայաստանի քաղաքացի: Այս դեպքում 824 հազար 250-ից Հայաստանի քաղաքացի չեն 14653-ը: Փոփոխությունները տեղի են ունեցել դեռ 2007 թվականին, որովհետև շատ է խոսվել օտարերկրացիների քվեարկության մասին: Նշված թվականից Ընտրական օրենսգրքում ուժի մեջ են մտել փոփոխությունները, ինչը պայմանավորված է եղել 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով, և առնվազն մեկ տարի տվյալ համայնքում հաշվառված օտարերկրացիներին տրվել է ՏԻՄ-երում ընտրելու հնարավորություն: Դեռևս 2000 թվականից ՏԻՄ ընտրություններում ընտրական իրավունք են ունեցել փախստականները»,- նշեց Արմեն Ղազարյանը:

Շատ է խոսվում նաև այն խնդրի մասին, որ կոնկրետ հասցեներում կան մեծաթիվ անձանց հաշվառման առկայության փաստեր: «Բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքով և կառավարության թիվ 1231 որոշման համաձայն՝ տվյալ հասցեում հաշվառումն իրականացվում է կամ սեփականատիրոջ համաձայնությամբ, կամ ոստիկանության կողմից ստուգման արդյունքում: Անձը դիմում է ներկայացնում՝ ցանկանալով հաշվառվել որևէ հասցեում, դրա համար անհրաժեշտ պայմանը կամ սեփականատիրոջ համաձայնությունն է, կամ փաստացի հաշվառման պարագայում ոստիկանության աշխատակցի կողմից տրվող համապատասխան տեղեկանքը: Որևէ օրենսդրական սահմանափակում չկա, թե կոնկրետ հասցեի վրա որքան անձ կարող է հաշվառված լինել»,- պարզաբանեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում